Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը փետրւարի 7-ին հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։
Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը փետրւարի 7-ին հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։
Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթէ երկու ամիս փակ պահելու հետեւանքով Հանրապետութիւնում ստեղծւած հումանիտար եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացւում են Արցախի իշխանութիւնների կողմից իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ։
Նախագահ Յարութիւնեանը մեծ ցաւով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրւել տեղի հայկական համայնքի որպիսութեամբ, արցախահայութեան զօրակցութիւնը փոխանցել բնական աղէտից տուժած հայ ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետն իր աջակցութիւնն է յայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրեայ աղօթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայութեանը սատար կանգնելու համար:
Արամ Առաջինը վստահութիւն է յայտնել, որ միայն անկոտրում կամքով եւ կուռ միասնութեամբ կը յաջողւի յաղթահարել ծառացած մարտահրաւէրները եւ կանխել հումանիտար աղէտը: