Հա

Քաղաքական

19/02/2023 - 08:52

Թուրքիային հետաքրքիր չէ, որ հայկական տնտեսութիւնը վերելք ապրի

Հայաստանն ամէն գնով ջանում է յարաբերութիւնները կարգաւորել Թուրքիայի հետ՝ մատնանշելով տնտեսական հնարաւորութիւնները, որ ունենալու է Հայաստանը սահմանները բացելուց յետոյ: Թեմայի վերաբերեալ Vesti.am-ը հարցեր է ուղղել տնտեսագէտ Սուրէն Պարսեանին:

«alikonline.ir»- Հայաստանն ամէն գնով ջանում է յարաբերութիւնները կարգաւորել Թուրքիայի հետ՝ մատնանշելով տնտեսական հնարաւորութիւնները, որ ունենալու է Հայաստանը սահմանները բացելուց յետոյ: Թեմայի վերաբերեալ Vesti.am-ը հարցեր է ուղղել տնտեսագէտ Սուրէն Պարսեանին:

– Պարո՛ն Պարսեան, հայ- թուրքական յարաբերութիւնների կարգաւորումն ի՞նչ է տալու ՀՀ-ին: Մեր տնտեսութիւնն ունի՞ վաճառքի սեփական արտադրանք:

 

– Նախորդ 30 տարւայ ընթացքում Հայաստանը Թուրքիայի հետ չի ուենցել դիւանագիտական յարաբերութիւններ, բայց առեւտրային յարաբերութիւններ եղել եւ զարգացել են, մեծ քանակութեամբ ապրանքներ են ներկրւել Հայաստան` Վրաստանի տարածքով: Սահմանի փակ լինելը խոչընդոտ չի եղել ապրանքների ներկրման համար: ՀՀ-ն տարեկան 1-1.5 մլն դոլարի ապրանք է կարողացել արտահանել իր փոքր հնարաւորութեամբ՝ չմշակւած զարդեր, կաշի, եւ այլն: 2022 թ. իրավիճակն էականօրէն փոխւել է: 2021 թ. յունւարի 1-ից ներդրւեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը, որը մնաց թղթի վրայ, քանի որ այլ երկրների անւան տակ, միեւնոյն է, ներմուծում լինում էր: 2022 թ. այդ արգելքն էլ հանւեց եւ արդէն 260 մլն դոլարի սահմաններում ապրանք ներկրւեց Հայաստան, իսկ Հայաստանն էլ Թուրքիա արտահանեց 61 մլն դոլարի ապրանք, որի 97 տոկոսը ոսկու ձուլակտորներն են, Հայաստանն այստեղ գտնւել է վերավաճառողի դերում: Սա աննախադէպ արտահանում է: Գործող իշխանութիւնը մեծ յոյսեր է կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ՝ կանխատեսելով տնտեսական աննախադէպ աճ: Իրականում, քաղաքական առումով, Թուրքիային հետաքրքիր չէ, որ հայկական տնտեսութիւնը վերելք ապրի, զարգանայ եւ այլն: Նրան աւելի յարմար է, որ կախւած լինենք այլ երկրներից: Չեմ կարծում, որ ցանկանում են մեծ նախագծեր իրականացնել Հայաստանում՝ նոյնիսկ սահմանի բացման պարագայում: Բաց սահմանի դէպքում էլ ՀՀ-ից արտահանումը չի աւելանալու՝ մենք չունենք այնպիսի արտադրանք, որը թուրքական տնտեսութեան համար գայթակղիչ կը լինի: Եթէ Թուրքիական ապրանքների մեծ հոսք գայ Հայաստան, յատկապէս գիւղատնտեսական ապրանքներին է դա վերաբերում, ապա մեծ վնաս կը հասցւի մեր գիւղատնտեսութեանը: Չնայած կառավարութիւնը կարող է յայտարարել, թէ գնում ենք հաշտեցման, սահմաններ ենք բացում, բայց, մարդկային մակարդակում, այդ թշնամանքը դեռ երկար կարող է պահպանւել: Սահմանի բացումը ՀՀ տնտեսութեան վրայ էական ազդեցութիւն չի ունենալու: Այն մեզ պէտք է միայն որպէս այլընտրանքային ճանապարհ՝ օրինակ Եւրոպա արտահանում իրականացնելու համար: Արդէն գործարկւել է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը եւ այս առումով էլ Հայաստանը տարանցիկ լինել չի կարող:

– Ի՞նչ է տալու մեզ Անիի կամրջի վերագործարկումը, ինչը մատնանշում էր Արարատ Միրզոյեանը:

 

– Սա աւելի շատ սիմւոլիկ եւ պատմական նշանակութիւն ունի: Այդ կամուրջով երկաթգծեր չեն կառուցւելու եւ բեռնատարներ չեն երթեւեկելու: Օրինակ հայերը կը կարողանան այցելել Անի, կը լինեն տուրիստական հոսքեր: Թուրքիային այդ բացումը հետաքրքիր չէ, դրանով շահագրգռւած է Հայսատանը եւ նրանք դա փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով, զիջումներ կորզելու համար, մասնաւորապէս՝ Սիւնիքի միջանցքի հարցում:

– Ըստ մասնագէտների՝ սահմանի բացմամբ վերականգնւում է, այսպէս կոչւած, Մետաքսի ճանապարհը եւ կապը Չինաստանի հետ: Սա հնարաւո՞ր է:

 

– Մետաքսի ճանապարհը՝ չինական կողմի մշակմամբ այդ տեղով չի էլ անցնում: Այդ յայտարարութիւններն արւում են զուտ պատմական քարտէզներին նայելով: Անի կամուրջը չինական նախագծի մէջ չի մտնում:

– Եթէ սահմանի բացումը տնտեսութեան մէջ էական փոփոխութիւն չի ապահովելու, կարո՞ղ ենք ենթադրել, որ նպատակը տնտեսական չէ:

 

– Անշուշտ, այստեղ կարեւոր է քաղաքական եւ անվտանգային գործօնը: Այդ յարաբերութիւնների կարգաւորումը թոյլ կը տայ նւազեցնել սպառնալիքները: Այդ տեսանկիւնից բոլոր կառավարութիւնները քայլեր են իրականացրել, բայց դա էլ որպէս այդպիսին երաշխիք չէ: Յունաստանն էլ Թուրքիայի հետ ունէր բաց սահման, սակայն դա չխանգարեց, որ Թուրքիան յարձակւի եւ Հիւսիսասյին Կիպրոսը գրաւի: Նոյնը եղաւ նաեւ Սիրիայի պարագայում: Կարեւոր է նաեւ, որ Թուրքիան ներկրւող ապրանքների նկատմամբ յատուկ սահմանափակումներ է կիրառում, ընդհուպ կարող է այս կամ այն ապրանքի նկատմամբ 48 տոկոս մաքսատուրք սահմանել: Այդ տեսանկիւնից բաւականին պաշտպանւած է: Էներգակիրներն էլ մօտ 10 անգամ աւելի մատչելի են, քան Հայաստանում: ՀՀ-ն տնտեսական առումով չի կարող մրցակցել Թուրքիայի հետ: ՀՀ-ն Թուրքիային հետաքրքիր է միայն միջանցքի առումով, որը կապահովի կապը թուրանական երկրների միջեւ:

ԱՆՆԱ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Յարակից լուրեր

  • Էրդողանը քաղաքական ինտրիգների մէջ գրոսմայստեր է. ի՞նչ կը լինի ընտրութիւնների 2-րդ փուլում
    Էրդողանը քաղաքական ինտրիգների մէջ գրոսմայստեր է. ի՞նչ կը լինի ընտրութիւնների 2-րդ փուլում

    Ճիշտ ժամանակին դաւաճանել՝ նշանակում է կանխատեսել, յաղթողներին էլ չեն դատում... Այս սկզբունքով էր առաջնորդւում Թուրքիայի նախագահական մրցավազքի «երրորդ համարը»։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհեանն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրութիւններին։

  • Էրտողանի վերընտրութեան ուրուականը
    Էրտողանի վերընտրութեան ուրուականը

    Մայիս 14-ին տեղի ունեցան Թուրքիոյ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնները։ Գործող նախագահ Էրտողանը ապահովեց քուէներուն 49,24 առ հարիւրը, քեմալական Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան ղեկավար Քեմալ Քըլըճտարօղլուն՝ 45,07 առ հարիւրը, իսկ ԱԹԱ դաշինքի թեկնածու Սինան Օղանը՝ 5,17 առ հարիւրը։ Մայիս 28-ին տեղի պիտի ունենայ նախագահական ընտրութեան երկրորդ փուլը՝ նկատի ունենալով, որ թեկնածուներէն ոչ ոք անցած է քուէներու 50 առ հարիւրի շէմը։

  • Ակնարկ. Երկրորդ փուլի արդիւնքէն անկախ
    Ակնարկ. Երկրորդ փուլի արդիւնքէն անկախ

    Թուրքիոյ համապետական ընտրութիւններու խորհրդարանական պատկերը պարզ է: Կայ յստակ համաձայնական մեծամասնութիւն: Էրտողանի վերընտրուելու պարագային այս մեծամասնութիւնը աւելի կ՛ամրապնդէ նախագահական համակարգով ղեկավարուող Թուրքիան: Ներքին առումով Էրտողանը կ՛ունենայ օրէնսդիրի հեզասահ համաձայնութիւնները նախագահական գերլիազօրութիւնները կատարելու ընթացքին: Քըլըչտարօղլուն խոստացած էր ընտրուելու պարագային հետամուտ ըլլալ Սահմանադրական հիմնական փոփոխութիւններ իրականացնելու եւ համակարգը դարձնելու խորհրդարանական, փոխհակակշիռ հաստատութիւններու կայացման առաջադրանքով:

  • Թուրքիայի ամենահին հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում վատատես չէ
    Թուրքիայի ամենահին հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում վատատես չէ

    Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանը կարծում է, որ Թուրքիայի նախագահի ընտրութիւններում այս կամ այն թեկնածուի յաղթանակը որեւէ կերպ լրջօրէն չի ազդելու հայ համայնքի գործունէութեան վրայ։

  • «Թուրքիայի նախագահական ընտրութիւններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը յայտնի հակահայ է». Վարդան Ոսկանեան
    «Թուրքիայի նախագահական ընտրութիւններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը յայտնի հակահայ է». Վարդան Ոսկանեան

    Թուրքիայի նախագահական ընտրութիւններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որին տրւած ձայների վերաբաշխումը երկրորդ ընտրափուլում վճռորոշ նշանակութիւն կարող է ունենալ ընտրաշաւը շարունակող երկու թեկնածուներից իւրաքանչիւրի համար, յայտնի հակահայ է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։