Հա

Քաղաքական

22/02/2023 - 09:10

Իշխանութիւնը ասում է Բաքւին, թէ մենք պայքարելու ենք այն անձանց դէմ, որոնք ցաւ են պատճառել ձեզ

Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պէտք է ինչ-որ ձեւով իրաւական փաթեթաւորում ստանան. ցաւօք սրտի, մեր երկրում որդեգրւել է աւելի շատ քրէաիրաւական փաթեթաւորումը, քան թէ վարչաիրաւական կամ քաղաքացիաիրաւական. փետրւարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պէտք է ինչ-որ ձեւով իրաւական փաթեթաւորում ստանան. ցաւօք սրտի, մեր երկրում որդեգրւել է աւելի շատ քրէաիրաւական փաթեթաւորումը, քան թէ վարչաիրաւական կամ քաղաքացիաիրաւական. փետրւարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

«Բոլոր գործերում, որոնցով անցնում են ռազմական, պետական, քաղաքական գործիչները, ներկայացւող մեղադրանքը այնքան անխոցելի պէտք է լինեն, որ քաղաքացիների մօտ ակնյայտ լինի, թէ դա մաքուր իրաւական գործընթաց է: Մինչդեռ մենք ականատես ենք եղել, որ քաղաքական ղեկավարութիւնը, տարբեր պաշտօնեաների միջոցով ձեւակերպումներ է տւել, ըստ էութեան, քրէական յանցակազմի մէջ մեղադրելով քաղաքական, ռազմական տարբեր գործիչների: Ակնյայտ է, որ դա գործարք է»,- ասաց նա:

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ յարուցւած քրէական գործին, Մինասեանն ասաց. «Այսպէս կոչւած Արմաշի տարածքների օտարման գործարքները մաքուր քաղաքացիաիրաւական յարաբերութիւններ են, այստեղ քրէաիրաւական գնահատական տալը նշանակում է պարզապէս կիրառել միջոցներ, որ կարողանաս անձին լրացուցիչ ցաւ պատճառել: Երրորդ` ի՞նչն է խանգարում քննութիւնն իրականացնել առանց ձերբակալութեան: Երեք դէպքում կարող էք ձերբակալել. Անմիջականօրէն ծագած հիմնաւոր կասկածի, որն այս դէպքում բացակայում է, որովհետեւ այդ կասկածը ծագել էր 2-3 տարի առաջ, ոչ թէ հիմա: Երկրորդը` եթէ ուզում ես կալանք կիրառել, այսինքն կալանքը, որպէս խափանման միջոց, բայց իրականում որպէս պատժի միջոց ես կիրառում եւ, վերջապէս, երրորդը, եթէ անձը խախտել է կիրառւած խափանման միջոցի կանոնները, այդ ժամանակ կարող ես ձերբակալել: Այսինքն սա յստակ քաղաքական հետապնդման փորձ է, եւ նոր չի սկսւել: Շատ պարզ մի բան կայ. ՀՀ գործող իշխանութիւնը ցոյց է տալիս իր գործընկեր Ադրբեջանի իշխանութեանը, թէ մենք պայքարելու ենք բոլոր այն անձանց դէմ, որոնք ժամանակին ցաւ են պատճառել ձեզ»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։