Հա

Քաղաքական

25/02/2023 - 09:10

«Դա իշխանութեան խնդիրն է». Օհանեանը՝ հարցին՝ ինչ կոնկրետ գործողութիւններ է արել ընդդիմութիւնը Արցախի մի շարք գիւղերի յանձնումը թոյլ չտալու համար

Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց հրամայական է նաեւ փաստել ու ընդունել այն իրողութիւնը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ ԽՍՀՄ փլուզման արդիւնքում Արցախը, ինչպէս Հայաստանը, Ադրբեջանը ու այլ երկրներ ինքնորոշւել են իրենց իսկ պատմական տարածքում։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։

«alikonline.ir» - Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց հրամայական է նաեւ փաստել ու ընդունել այն իրողութիւնը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ ԽՍՀՄ փլուզման արդիւնքում Արցախը, ինչպէս Հայաստանը, Ադրբեջանը ու այլ երկրներ ինքնորոշւել են իրենց իսկ պատմական տարածքում։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։ Գրում է Yerkir.am-ը:

«Առաջին հերթին մենք պէտք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշւել է։ Ես գտնում եմ, որ այս իշխանութիւնների կատարած արդիւնքն է, որ Արցախը յայտնւել է այսպիսի անկլաւային իրավիճակում, նրանց գործունէութեան արդիւնքում է, որ դիւանագիտական ամբողջ ներուժը քայքայւել է, երկիրը մտել է պատերազմի մէջ, պատերազմի ժամանակ էլ ոչինչ չի արւել Արցախը պաշտպանելու համար»,- ասաց Օհանեանը։

Նա նշեց, որ իշխանութիւնները Արցախը անկլաւային իրավիճակում դարձնելուց յետոյ Արցախից «ձեռքերը լւանալու» իրաւունք չունեն։

«Դժւար է պատկերացնել, որ այս իշխանութիւնները Արցախը կարող են տանել ինքնորոշման ճանապարհով։ Ողջ ընդդիմադիր դաշտը ամէն ինչ պէտք է անի, որ այս իշխանութիւնը ժամանակից շուտ չստորագրի որեւէ փաստաթուղթ, որը կը վնասի մեր շահերին»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է արել ընդդիմութիւնը, որպէսզի թոյլ չտայ Արցախի մի շարք գիւղերի յանձնման գործընթացը, Օհանեանը ասաց․

«Բացի յայտարարութիւններից ու ԱԺ-ում արւած գործընթացներից, մենք նաեւ Դիմադրութիւն շարժումն ենք սկսել։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործողութիւններ թոյլ չտալուն, գիւղեր չյանձնելուն եւ այլն, այդ խնդիրը իշխանութիւններինն է»։

Սէյրան Օհանեանն ընդգծեց, որ չէր ցանկանայ՝ Ռուբէն Վարդանեանը հեռանար պետնախարարի պաշտօնից։

«Ես Ռուբէն Վարդանեանին ճանաչում եմ որպէս յաջողւած գործարարի եւ բարերարի Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունէութեանը Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկիւնից եմ նայում, թէ ով եւ ինչպէս է նշանակել նրան, այդ մանրուքների մէջ չեմ ուզում խորանալ։ Ռուբէն Վարդանեանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին։ Նրա հեռացումը բացասական հետեւանքներ կունենայ Արցախի վրայ»,- ասաց Սէյրան Օհանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։