Երէկ՝ փետրւարի 28-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցութեան նախարար Սէյէդ Սոուլաթ Մորթազաւիին: ՀՀ փոխվարչապետը, ողջունելով հիւրերին, ընդգծել է բարեկամ եւ գործընկեր Իրանի հետ յարաբերութիւնների զարգացման կարեւորութիւնը Հայաստանի համար:
«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 28-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցութեան նախարար Սէյէդ Սոուլաթ Մորթազաւիին: ՀՀ փոխվարչապետը, ողջունելով հիւրերին, ընդգծել է բարեկամ եւ գործընկեր Իրանի հետ յարաբերութիւնների զարգացման կարեւորութիւնը Հայաստանի համար:
ՀՀ կառավարութիւնից News.am-ին յայտնում են, որ զրուցակիցները երկուստեք նշել են առեւտրատնտեսական յարաբերութիւնների չիրացւած մեծ ներուժը եւ քննարկել համագործակցութեան հնարաւոր նոր ուղղութիւնները: Անդրադարձ է կատարւել նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում, մասնաւորապէս աշխատանքի, սոցիալական պաշտպանւածութեան եւ ենթակառուցւածքների ուղղութիւններով փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման կարեւորութեանը:
Հանդիպման աւարտին Իրանի նախարարը հրաւիրել է ՀՀ փոխվարչապետին այցելելու Իրան եւ տեղում ծանօթանալու նախարարութեան համակարգման ոլորտներում իրականացւող աշխատանքներին՝ հայ-իրանական համագործակցութեան հետագայ ընդլայնման նպատակով: