Հա

Քաղաքական

02/03/2023 - 12:10

«Արցախցիների ու ադրբեջանցիների միջեւ կայացած հանդիպմամբ Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորութիւն հաղորդել»․ Տիգրան Աբրահամեան

Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջեւ կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորութիւն հաղորդել:

 «alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսնբուքեան իր էջում գրում է.

«Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջեւ կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորութիւն հաղորդել:

Ադրբեջանը յայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանութիւնը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնոյթի նպատակ ունեն:

Միանգամից ասեմ, որ այստեղ այդքան կարեւոր չեն ցանկութիւնների մասին յայտարարութիւնները, որքան բուն գործընթացն իր բովանդակութեամբ եւ իր հետ բերող հետեւանքներով:

Յամենայդէպս, Ադրբեջանն արհեստական խնդիրներ ստեղծելով եւ «հերոսաբար» դրա վերաբերեալ լուծումներ առաջարկելով արցախցիների հետ մշտական կապի, հաղորդակցութեան եւ համագործակցութեան լայն դաշտ է ձեւաւորում, ինչը ինտեգրացիա ապահովելու հիմնական քայլերից է:

Դէ դուք յայտարարէք, որ նման ցանկութիւն չունէք:

Պայմանական վերցնենք, որ Արցախում որոշում կայացնողները զուտ առկայ խնդիրների յաղթահարման մասին են մտածում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ընտրած մարտավարութիւնը բերելու է նրան, որ մի կէտից յետոյ վերադարձի հնարաւորութիւն չի լինելու, որովհետեւ պրոցեսն այսօր ադրբեջանական խաղի կանոններով է եւ նրա առաջ քաշած օրակարգով:

Ինչ վերաբերւում է վերջին հանդիպումներում արցախեան կողմը ներկայացնող գլխաւոր անձին` ԱԽ քարտուղար Սամուէլ Շահրամանեանին, նրա ներկայութիւնը վերջին օրերին մամուլում ակտիւ քննարկւում է, ապա վերջինս չնայած բանակցային գործընթացի մեծ փորձառութիւն չունի, սակայն կոփւած տղայ է, ճգնաժամային իրավիճակներում արդիւնաւէտ գործելու ունակութիւն եւ անցած ճանապարհ ունի, ԱԱԾ գեներալ է:

Բայց խնդիրը նրա անձը չէ, այլ վերեւից իջեցւող այն քաղաքականութիւնն ու որոշումները, որը նրա` որպէս բանակցողի, աշխատանքային մօտեցումներում են դրւում:

Համոզւած եմ, որ Շահրամանեանը գիտակցում է` առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ եւ ցանկացած անզգոյշ քայլ կարող է պայթիւնի բերել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։