Հա

Քաղաքական

02/03/2023 - 12:15

Փորձագէտը մատնանշեց Արցախի իշխանութիւնների գլխաւոր սխալը Ադրբեջանի հետ շփումներում

Ո՞ւմ են պէտք Արցախի իշխանութիւնների յայտարարութիւնները, որ չենք ինտեգրւելու, եթէ ամէն օր հանդիպումներ ու քննարկումներ անցկացնենք ադրբեջանցիների հետ։ Մի գեղեցիկ օր նոյն բնապահպանները կը մնան հանքի տարածքում ու ոչ մի տեղ չեն գնայ, իսկ յետոյ կասեն՝ յանձնէ՛ք շրջակայ գիւղերն էլ, յետոյ էլի ուրիշ բան։ Սկզբից պէտք էր հաստատել միջազգային մեխանիզմները եւ նոր միայն նստել բանակցութիւնների սեղանի շուրջ։ Այս ամենին նպաստել են Հայաստանի իշխանութիւնները, ամէն ինչ սկսւում է այստեղից։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը։

«alikonline.ir» - Ո՞ւմ են պէտք Արցախի իշխանութիւնների յայտարարութիւնները, որ չենք ինտեգրւելու, եթէ ամէն օր հանդիպումներ ու քննարկումներ անցկացնենք ադրբեջանցիների հետ։ Մի գեղեցիկ օր նոյն բնապահպանները կը մնան հանքի տարածքում ու ոչ մի տեղ չեն գնայ, իսկ յետոյ կասեն՝ յանձնէ՛ք շրջակայ գիւղերն էլ, յետոյ էլի ուրիշ բան։ Սկզբից պէտք էր հաստատել միջազգային մեխանիզմները եւ նոր միայն նստել բանակցութիւնների սեղանի շուրջ։ Այս ամենին նպաստել են Հայաստանի իշխանութիւնները, ամէն ինչ սկսւում է այստեղից։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը։

«Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար ենք մենք պայքարել Հաագայի դատարանում։ Որ հայկական կողմից հերթական զիջո՞ւմն արւի։ Ի՞նչ ձեւաչափով պէտք է բանակցեն Ադրբեջանն ու Արցախը»,- տարակուսեց փորձագէտը։

Նրա գնահատմամբ, Արցախի իշխանութիւնները, ստանալով պայքարի մանդատ, ցանկանում են փոփոխութիւնների գնալ՝ նրանք Հայաստանի ճնշման տակ գնում են այն գործընթացներին, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպէս ինտեգրացիոն գործընթաց։ Աւելին, Ադրբեջանն արդէն Լեռնային Ղարաբաղի հետ կապերի համար պատասխանատու է նշանակել իր պատգամաւորին։

«Սա՞ է լինելու բանակցային ձեւաչափը։ Այդ դէպքում թող Արցախի խորհրդարանը նշանակի իր ներկայացուցչին»,- առաջարկեց Պօղոսեանը։

Նա ափսոսանք յայտնեց Արցախում տեղի ունեցող գործընթացների համար, որի ժողովուրդը նախկինում պայքարելու պատրաստակամութիւն էր յայտնել։

«Իսկ Հաագայում մենք իբր պէտք է պայքարէինք Լաչինի միջանցքի անյապաղ ապաշրջափակման համար՝ առանց նախապայմանների։ Եթէ Արցախի նախագահը բացառում է ինտեգրացիոն որեւէ գործընթաց, ապա թող բացայայտ պատասխանի ադրբեջանցիներին, որոնք պնդում են, որ քննարկել են «ինտեգրացիոն գործընթացները հայ համայնքի ներկայացուցիչների հետ»։ Քանի անգամ են Հայաստանի ու Արցախի իշխանութիւններն ասել, որ բացառում են այս կամ այն։ Ինչի՞ն հաւատանք։ Ինչո՞ւ Բաքուն յանկարծ դադարեց խօսել ի սկզբանէ հռչակւած նպատակի՝ Արցախից հայերի վտարման մասին։ Միթէ՞ պարզ չէր, որ Լաչինի միջանցքի հարցում խնդիրը Ռուբէն Վարդանեանի մէջ չէր։ Հիմա նրա գնալուց յետոյ բացե՞լ են միջանցքը։ Էլեկտրամատակարարումը վերականգնւե՞լ է»,- յաւելեց փորձագէտը։

Նա յիշեցրեց, որ 1990-ականներից Ադրբեջանի դիւանագիտական մօտեցումները չեն փոխւում՝ Բաքուն անընդհատ փորձում է հայկական կողմին համոզել ինչ-որ բան զիջել։

«Արցախի նոյն իշխանութիւնները մի քանի ամիս շարունակ համոզում են, որ Լաչինի միջանցքում ոչ մի բնապահպան չկայ։ Այս դէպքում ո՞ւմ են բաց թողնելու հանքի տարածք։ Մինչ այդ գոնէ խօսում էին թոյլտւութեան միջազգային ձեւաչափի մասին։ Հիմա ադրբեջանցիները, այդ թւում՝ աղաւնին սպանած կինը եւ «գորշ գայլերի» ներկայացուցիչները, այնտեղ մոնիտորի՞նգ են անցկացնելու»,- եւս մէկ հռետորական հարց տւեց քաղաքագէտը.

Արցախի խնդրի լուծումը, նրա համոզմամբ, Երեւանում է։

«Ամենամեծ ճնշումը գալիս է Հայաստանի իշխանութիւններից։ Երեւանից եղե՞լ են աջակցութեան մասին յայտարարութիւններ։ Ոչ։ Հայաստանի իշխանութիւնները ցանկանում են, որ ղարաբաղեան խնդիրն այլեւս չբարձրաձայնւի ընտրութիւններում եւ դուրս գայ քաղաքական օրակարգից։ Բայց նրանք մոռանում են, որ առանց Արցախի Հայաստան չի լինի։ Հայաստանում ի՞նչ ընտրութիւնների մասին է խօսք լինելու այս դէպքում։ Պարտւած ուժը կը բերի նոր պարտութիւնների, իսկ Արցախի ճակատագիրը կարող է կրկնւել Հայաստանում։ Այս ամէնը պարտւած իշխանութեան քաղաքականութեան արդիւնքն է, որի վրայ ճնշումներ են գործադրում եւ ուզում են մի բան պոկել»,- նշեց Պօղոսեանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ինչպէս պարզաբանեց փորձագէտը, նրան անհրաժեշտ է ներկայութիւն Լեռնային Ղարաբաղում, նրան պէտք է ցոյց տալ, որ իր միջամտութեամբ խաղաղութիւն է հաստատւում։

«Նրանց համար միեւնոյնն է՝ Լաչինի միջանցքում սքաներ կայ թէ ոչ։ Նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ այս մասին ոչինչ գրւած չէ։ Բայց եթէ հայկական կողմն ընդունում է այդ պայմանը, ապա ի՞նչ տարբերութիւն Մոսկւայի համար։ Լաւրովը Արեւմուտքին ասել է, թէ իբր, կարող էք՝ եկէք։ Բայց եթէ փորձէք ինչ-որ բան անել, ապա ստիպւած կը լինէք աշխատել երկրի վրայ: Իսկ ո՞վ է երկրի վրայ: Լաւրովը, յայտարարելով, որ Ռուսաստանը չի պնդի, ասում է, որ Մոսկւան կը գնայ իր ճանապարհով, կօգտագործի իր գործիքները»,- եզրափակեց քաղաքագէտը։

 

Յարակից լուրեր

  • Տաթեւիկ Հայրապետեան. «Կարեւոր է, որ Իրանում եւ տարածաշրջանի այլ երկրներում էլ գիտակցեն Ադրբեջանից եկող սպառնալիքներն ու քայլեր ձեռնարկեն դրանք կանխելու ուղղութեամբ»
    Տաթեւիկ Հայրապետեան. «Կարեւոր է, որ Իրանում եւ տարածաշրջանի այլ երկրներում էլ գիտակցեն Ադրբեջանից եկող սպառնալիքներն ու քայլեր ձեռնարկեն դրանք կանխելու ուղղութեամբ»

    Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոգն Բաքու կատարած այցի ժամանակ ուշագրաւ յայտարարութիւններ է արել՝ հերթական անգամ՝ ընդգծելով պաշտօնական Թել Աւիւի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ եւ խորը ռազմաքաղաքական մերձեցումն Ադրբեջանի հետ։ Փաստօրէն Ադրբեջանա-իսրայէլական հակաիրանական դաշինքը նոր փուլ է թեւակոխում։ Ի՞նչ սպառնալիքներ է կարող ունենալ այս դաշինքը տարածաշրջանի եւ աշխարհի համար: «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը յայտնեց, որ Իսրայէլը ակտիւ աշխատանք է տանում մեր տարածաշրջանում հակաիրանական կոալիցիայի ձեւաւորման ուղղութեամբ եւ Ադրբեջանը իրենց գլխաւոր գործընկերն է այդ հարցում:

  • Թէոդիւանագիտութեան հարթակ. 007-ով տարւած օգտատիրոջ բացայայտումները Մուսադի մասին. Մուսադը չէզոքացրել է իր «քայլող յիշողութիւն» համարւող նախկին գործակալին
    Թէոդիւանագիտութեան հարթակ. 007-ով տարւած օգտատիրոջ բացայայտումները Մուսադի մասին. Մուսադը չէզոքացրել է իր «քայլող յիշողութիւն» համարւող նախկին գործակալին

    Կիրակի, 28 մայիսի լրահոս. «Կասկածելի հանգամանքներում մահացել են մի խումբ զբօսաշրջիկներ: Խմբում աչքի է ընկնում նաեւ Մուսադի բարձրաստիճան գործակալներից մէկի անունը: Այսպիսով լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում յայտնւեց նաեւ Մուսադի նախկին գործակալին ընկերակցողների ցուցակը: Դէպքի վայրի մասին էլ նշւած էր՝ Իտալիայի հիւսիսում գտնւող զբօսաշրջային վայրերից մէկը:

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան
    «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան

    «Արցախում իրավիճակը նոյնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մէջ ենք, եւ գնալով աւելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապւած խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդէն դատարկւում է, դա նոյնպէս բնապահպանական աղէտ է, եւ, ցաւօք, օրւայ իշխանութիւնները չեն կարողանում այդ մասին իրականութիւնը ներկայացնել միջազգային հանրութեանը, որ՝ եթէ այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապւած Սարսանգի ջրամբարի հետ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի նպատակը մէկն է՝ հայաթափել Արցախը:

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։