Հա

Քաղաքական

02/03/2023 - 12:50

«Թողնել Արցախին անպաշտպան գայլային ոհմակների մէջ, նշանակում է կրկնի, եռակի դաւաճանութիւն գործել». Մինասեան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը չի հաւատում, որ Հայաստանի իշխանութիւնն իսկապէս կը կարողանայ հասնալ համաձայնութեան, կը ստեղծւի միջազգային մեխանիզմ, որի շուրջ Ստեփանակերտն ու Բաքուն որպէս իրավահաւասար կողմեր կը բանակցեն։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը չի հաւատում, որ Հայաստանի իշխանութիւնն իսկապէս կը կարողանայ հասնալ համաձայնութեան, կը ստեղծւի միջազգային մեխանիզմ, որի շուրջ Ստեփանակերտն ու Բաքուն որպէս իրավահաւասար կողմեր կը բանակցեն։ Գրրում է Panorama.am-ը:

«Իշխանութեան վարքագծում բացակայում է ինքնորոշման իրաւունքի սկզբունքը։ Իրենց այսօրւայ վարքագիծը հակասում է իրենց իսկ յայտարարած նախընտրական, կառավարութեան ծրագրերի դրոյթներին՝ անջատում յանուն փրկութեան կոնցեպտի ներքոյ, կամ որ մենք ասում ենք՝ ճանաչում յանուն փրկութեան։ Այս ամէն ինչի հիմքում ինքնորոշման իրաւունքն է, որից այսօրւայ իշխանութիւնը հրաժարւում է։ Եթէ չհրաժարւի ու այս մօտեցումով գնայ, իհարկէ, կարելի է քննարկել եւ տեսնել, թէ ինչ մեխանիզմ է, բայց ի սկզբանէ, երբ որ իրենք հրաժարւում են, իրենց գործողութիւնը դառնում է ընդամէնը ժամանակը ձգելու միջոց, այն էլ ոչ մեր օգտին, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները բաւարարելուն ուղղւած ժամանակ ձգելու միջոց։

Տարածաշրջանում այսօրւայ որոշակի խառնաշփոթ պայմաններում մեր վիճակն էլ աւելի վատթարացնելու պայման է ստեղծում»,- այսօր խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ ասաց Ա. Մինասեանը։

Նրա խօսքով, այն, ինչ արեց Ադրբեջանի յանցագործ նախագահ Ալիեւը միւնխէնեան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Փաշինեանի եւ նրա իշխանութեան դաւադիր եւ կապիտուլեացիոն ելքը։

«Սա, ըստ էութեան, հետեւանք է այն բանի, որ այսքան ժամանակ Հայաստանի գործող իշխանութիւնը փորձում է թէ մեր հանրութեանը, թէ միջազգային հանրութեանը ներկայացնել, թէ հայ ժողովուրդը հաշտւել է այն դառն իրականութեան հետ, որ մենք կորցրել ենք Արցախը կամ կորցրել ենք Հայաստանը պաշտպանելու կարողութիւնը։ Սա իրար հետ սինխրոնիզացւած վարքագիծ է. մէկը Հայաստանի ներսում իր իշխանութիւնը պահելուն ուղղւած գործողութիւն է անում, Ալիեւը միջազգային հանրութեան շրջանում ու իր երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելուն ուղղւած գործողութիւն է անում։ Երկուսն էլ դէմ են հայ ժողովորդի ընդհանուր պատկերացումներին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ա. Մինասեանը նշեց, որ թողնել Արցախին անպաշտպան գայլային ոհմակների մէջ ու հիմնաւորել, որ Արցախը, արցախահայութիւնն է որոշելու՝ ինչպէս շարժւել առաջ, նշանակում է նորից, եռակի դաւաճանութիւն գործել։

Հարցին՝ հնարաւոր համարո՞ւմ է Լաչինի միջանցքի բացման դէպքում տեսահսկող սարքերի տեղադրումը ու դրանց վերահսկողութիւնը Ադրբեջանին յաձնելը, Ա. Մինասեանն ասաց. «Դա կը լինի ամենախայտառակ զիջումը։ Արդէն մօտենում է Արցախի շրջափակման երրորդ ամիսը ու հասկանում ենք, որ ինչ-որ քայլեր պէտք է իրականացւեն, այդ թւում նաեւ միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում պէտք է պահանջները խստացւեն, որպէսզի որոշակի լուծում տրւի, բայց որեւէ զիջում, որեւէ համաձայնութիւն, որտեղ Ադրբեջանի ազգային անվտանգութեան ծառայութիւնը, ադրբեջանական ստորաբաժումներ պէտք է իրականացնեն Արցախի Հանրապետութեան մուտք ու ելքի նկատմամբ նման կարգի հսկողական գործառոյթներ, նշանակում է՝ ուղղակի դանդաղ մահւան ենք դատապարտում արցախահայ մեր քոյրերին ու եղբայրներին։

Նման զիջումների չպէտք է գնալ, այլ ամէն ինչ անել, Ռուսաստանի հետ աշխատելով բացառել նման ելքը, այլ ոչ թէ ՌԴ-ին դարձնել հերթական թշնամին, հակառուսական այս մթնոլորտը ձեւաւորել, մի հատ էլ ՌԴ-Արեւմուտք հակադրութիւնը բերել Հայաստան, այն, ինչին այսօրւայ Հայաստանը գնում է։ Սա այդ ծրագրերից մէկը կարող է լինել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։