Այսօր՝ մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանն ընդունել է Արցախում գործող երեք ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչներին՝ ՀՅԴ Արցախի կառոյցից Դաւիթ Իշխանեանին եւ Արթուր Մոսիեանին, «Արդարութիւն» կուսակցութիւնից Յակոբ Յակոբեանին, Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնից Աշոտ Ղուլեանին:
«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանն ընդունել է Արցախում գործող երեք ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչներին՝ ՀՅԴ Արցախի կառոյցից Դաւիթ Իշխանեանին եւ Արթուր Մոսիեանին, «Արդարութիւն» կուսակցութիւնից Յակոբ Յակոբեանին, Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնից Աշոտ Ղուլեանին: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը։
Կուսակցութիւնների ներկայացուցիչները Սրբազան Հօրը տեղեկացրել են միջկուսակցական համակարգող մարմի նպատակների եւ հետագայ գործունէութեան մասին։
Հանդիպման ընթացքում քննարկւել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումները, ներքաղաքական իրավիճակն ու արտաքին մարտահրաւէրները։
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը ողջունել է համակարգող մարմնի ձեւաւորումը՝ կարեւորելով Արցախի համար այս ծանր իրավիճակում համախմբումն ու միասնական աշխատանքը առկայ մարտահրաւէրները պատւով յաղթահարելու համար։ Սրբազան Հայրը պատրաստակամութիւն է յայտնել ջանք չխնայել համախմբւածութիւնն ու միասնականութիւնը պահպանելու գործում: