Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել եւ իմ կողմից, եւ մեր՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան միջոցով։ Իմ նպատակը մնում է անփոփոխ. ամէն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այս նպատակի համար պէտք է շարունակենք մեր պայքարը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը:
«alikonline.ir» - Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել եւ իմ կողմից, եւ մեր՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան միջոցով։ Իմ նպատակը մնում է անփոփոխ. ամէն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այս նպատակի համար պէտք է շարունակենք մեր պայքարը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը:
«Իմ ընկալմամբ` պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թոյլ կողմերը, գիտես՝ ինչ պէտք է անել այդ թոյլ կողմերից բխող վտանգը նւազագոյնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առաւելութիւն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամէն առաւօտ արթանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղութեամբ:
Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիւ, հայկական պահպանելու առումով չափազանց կարեւոր է լինելու «կարմիր գծերի» պահպանումը։ Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտօնեաների, հանրութեան բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Ու մենք հետեւողական ենք լինելու այդ «կարմիր գծերի» պաշտպանութեան հարցում, քանի որ անթոյլատրելի է դրանց որեւէ խախտում»։