Հա

Քաղաքական

04/03/2023 - 12:50

Կայացաւ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կէսին. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագիրը կրող գիտաժողովը

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ մարտի 2-ին կայացաւ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կէսին. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագիրը կրող գիտաժողովը։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ մարտի 2-ին կայացաւ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կէսին. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագիրը կրող գիտաժողովը։

Բացման խօսքով հանդէս եկաւ Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան եւ նրա դասաւանդման ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանեանը։

Ողջոյնի խօսքով հանդէս եկան Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գէորգեանը, նոյն համալսարանի պատմութեան եւ հասարակագիտութեան ֆակուլտետի դեկան Էդգար Յովհաննիսեանը եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը։

«Այն ժողովրդի ժառանգները, ովքեր պատերազմի, սովի, անձեւ քաոսի պայմաններում 1918թ անկախ հանրապետութիւն կերտեցին, նոյն ոգով էլ 1988թ ազգային շարժում սկսեցին։ Այս ամէնը փաստեց, որ նպատակն է ուրւագծում պատմական հոլովոյթի ընթացքը։ Գրեթէ մէկ միլիոն մարդ Ազատութեան հրապարակում հաւաքւում էր «միացո'ւմ» կոչի ներքոյ՝ հաւատարիմ Ազատ ու Անկախ ապրելու իր մեծ նպատակին, ինչպէս եւ Միացեալ Հայաստանի համար պայքարի պատրաստակամութեանը։ Այսօրւայ գիտաժողովի ուղերձը եւս մէկ անգամ հաւաստում է, որ հայոց պետականութիւնն անխաթար պահելու, օրւայ իշխանութիւնների քաղաքականութիւնը ծրագրելու գործընթացում ելակէտը պէտք է լինի ժողովրդի իդէալը»,- նշեց Ռուզան Առաքելեանը։

Զեկուցումներով հանդէս եկան բ.գ.թ դոկտոր Ռուբինա Փիրումեանը (ԱՄՆ), կրթական վաստակաւոր գործիչ Տիգրան Ճինպաշեանը (Լիբանան), պ.գ.դ պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը, պ.գ.թ դոցենտ Էդգար Յովհաննիսեանը, պ.գ. դ.պրոֆեսոր Էդիկ Մինասեանը, պ.գ.թ Կարէն Խանլարեանը, պ.գ.դ. պրոֆեսոր Սամուէլ Պօղոսեանը, պ.գ.թ., պրոֆեսոր Աւետիս Յարութիւնեանը, պ.գ.թ., դոցենտ Հայկ Գրիգորեանը, բ.գ.դ. Վարդան Դեւրիկեանը, բ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Գալստեանը, բ.գ.դ. պրոֆեսոր Վազգէն Համբարձումեանը, բ.գ.թ. Մարիամ Յովսէփեանը, բ.գ.դ. պրոֆեսոր Դաւիթ Գասպարեանը, փ.գ.դ. պրոֆեսոր Ռիմա Միրումեանը, բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրեանը, բ.գ.թ. Արմէն Կարապետեանը։

Գիտաժողովի մասնակիցների զեկուցումները կը զետեղւեն առաջիկայում տպագրւելիք գիտաժողովի զեկուցումների ժողովածուի մէջ։

 

Ստորեւ ներկայացնում ենք Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանի ողջոյնի խօսքը «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կէսին. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագրով գիտաժողովի ժամանակ։

 

Կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնութեան հետ առերեսւելու մարտահրավերի առջեւ

Յարգարժան ներկաներ, սիրելի բարեկամներ,

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան անունից շնորհաւորում եմ այս գիտաժողովի գումարումը: «Համազգային»-ի ու Խաչատուր Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի պատմութեան եւ հասարակագիտութեան ֆակուլտետի նախաձեռնութեամբ կազմակերպւած գիտաժողովը, դատելով հէնց ժողովի խորագրից, արդիական մեծ կարեւորութիւն ունի:

Պատմական ներկայ հանգրւանում, երբ մեր ազգային-պետական կեանքը գաղափարական-քաղաքական խարխափումների, եթէ չասենք մոլորութիւնների մէջ է, կարեւոր է յետահայեաց անդրադարձը քաղաքական-հասարակական մտքի խմորման եւ զարգացման անկիւնադարձային ժամանակահատւածին։

19-րդ դարի վերջին տասնամեակներին մէկ կողմից սաստկանում եւ ֆիզիկական զանգւածային բռնութիւնների ձեւ է ստանում թուրքական հայահալած քաղաքականութիւնը, իսկ միւս կողմից, որպէս նաեւ դիմակայութեան իւրատեսակ դրսեւորում, բուռն վերելք է ապրում հայոց հասարակական-քաղաքական միտքը, որի ակունքից էլ ի դէպ, պէտք է ծնունդ առնէին ազգային-ազատագրութեան գաղափարախօսութիւնները:

Քիչ ուշ արդէն ասպարէզ իջած ազատագրութեան պայքարի գործիչների վրայ թէեւ մեծ պէտք է լինէր արեւմտեան եւ յատկապէս ռուսական յեղափոխական մթնոլորտի ազդեցութիւնը, սակայն նրանց որդեգրած հասարակական-քաղաքական միտքը արմատներով ու բովանդակութեամբ ամբողջովին սնւում էր ազգային վերազարթօնքի երազանքն ուրւագծող սեփական ակունքներից՝ յանձինս Խաչատուր Աբովեանի, Պատկանեանի, Մկրտիչ Խրիմեանի, Միքայէլ Նալբանդեանի եւ յատկապէս Րաֆֆու հայրենասիրական քերթւածքների։

Այդ իսկ պատճառով այն ոչ միայն դարձաւ ազգային-ազատագրական գաղափարախօսութիւնների հիմքը, դիմացաւ հակասական ու յարափոփոխ ժամանակների ալեկոծումներին, այլեւ կենսունակ եղաւ 20-րդ դարի վերջին բռնկւած Արցախեան ազատագրական պայքարի օրերին եւ գրեթէ միշտ պատնէշի դեր խաղաց օտար եւ ապազգային հոսանքների ներխուժման դէմ:

Ինչպէս կանգ չի առնում կեանքը, այնպէս էլ չի կարող կանգ առնել հասարակական-քաղաքական մտքի զարգացման ընթացքը, իսկ ազգային գաղափարախօսութիւնների դէմ ժամանակ առ ժամանակ կազմակերպւող արշաւանքները այլ նպատակ չեն հետապնդում քան դրանց փոխարինումը օտար, վերազգային, ազգային իդէալներին ու նպատակներին հակասող գաղափարախօսութիւններով: Եթէ դարեր շարունակ, պատմութեան ամենապղտոր ժամանակներում, բոլոր տեսակի ճակատամարտերից ու պատերազմներից առաւել հայ ժողովրդի գոյատեւումն ապահովել են հայոց հոգեւոր-մշակութային, պատմական արժէքները, ապա նոյն եւ առաւել չափով այսօրւայ ու վաղւայ բաց, գլոբալիստական աշխարհում հայ ժողովրդին պաշտպանել ու պահպանել կարող է նրա ինքնութեան միջուկը կազմող եւ իւրատեսակ մարդակային հաւաքականութիւնը բնորոշող ազգային, հասարակական ու քաղաքական արժէքային համակարգը: Թերեւս այսօրւայ հայ մտաւորական սերնդի գլխաւոր առաքելութիւնը այդ արժէքները, հայոց հասարակական-քաղաքական աւանդական միտքն ու մտածելակերպը սերունդների սեփականութիւնը եւ ապագային միտւած գործունէութեան ծրագրային հէնքը դարձնելն է: Այս իմաստով գուցէ թէ ներկայ գիտաժողովն էլ կարող է իր համեստ ներդրում ունենալ տւեալ կարեւոր գործում: Առաւել քան երբեւէ կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնութեան հետ առերեսւելու մարտահրաւէրի առջեւ:

Ողջունում եմ բոլոր ներկաներին ովքեր այստեղ են իրենց զեկոյցներով եւ անգամ ներկայութեամբ օգտակար լինելու համար նշեալ նպատակի իրականացման գործին: Արդիւնաւէտ աշխատանք եմ մաղթում գիտաժողովին:

Շնորհակալութիւն:

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան

Երեւանի գրասենեակ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/81649-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-19-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-20-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdf123d0883a

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։