Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Մարտի 2-3-ին Թեհրանում մասնակցել եմ «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովին։ Բաւական հետաքրքիր քննարկում էր՝ Հայաստանի եւ նրա շուրջը ստեղծւած իրավիճակի խոր վերլուծութիւններով ու առկայ մարտահրաւէրները յաղթահարելու առաջարկներով։ Բանախօսները պատասխանատւութեամբ էին մօտեցել իրենց առջեւ դրւած խնդրին, ինչն աշխատանքային լաւ մթնոլորտ է ստեղծել Թեհրանում։ Առաջիկայում անպայման կանդրադառնամ թեհրանեան այս օրերի հանդիպումներին, քննարկումներին ու այստեղ բարձրաձայնւած մտքերին եւ առաջարկներին։ Կարծում եմ՝ Հայաստանի լսարանին հետաքրքիր կը լինի։
Բայց մինչ այդ ուզում եմ անպայման նշել համահայկական դիսկուրսի կարեւորութիւնը։ Մենք իրականում շատ մեծ բան ենք կորցնում, երբ չենք օգտւում առկայ խնդիրները Սփիւռքի հետ քննարկելու հնարաւորութիւնից։ Սփիւռքում մտաւոր շատ մեծ պոտենցիալ կայ։ Հայաստանին վերաբերող հարցերը Սփիւռքը յաճախ այլ դիտանկիւնից է տեսնում։ Հեռեւաբար նաեւ առաջարկւող լուծումներն են հետաքրքիր։ Պէտք է անպայման աշխատել այս ուղղութեամբ։
Օգտւելով առիթից՝ ուզում եմ շնորհաւորել Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեանը՝ հիմնադրման 40-ամեակի կապակցութեամբ։ Մարդիկ Իրանում մեծ ու շատ կարեւոր աշխատանք են տանում։ Ու խիստ անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանում մենք կարողանանք նրանց թիկունքն ամուր պահել։ Շնորհաւոր, յարգելի գործընկերներ։ Վարձքներդ կատար»։