Հա

Քաղաքական

05/03/2023 - 13:00

Ադրբեջանի ԶՈՒ դիւերսիոն խմբի յարձակման հետեւանքով զոհւել է Արցախի ՆԳՆ ոստիկանութեան ԱՎՎ վարչութեան ծառայող, եւս մէկը վիրաւորւել է

«Խայփալու» կոչւող տեղանքում մարտի 5-ի ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիւերսիոն խմբի յարձակման հետեւանքով ՆԳՆ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան ծառայողների շրջանում կայ զոհ եւ վիրաւոր։

«alikonline.ir» - «Խայփալու» կոչւող տեղանքում մարտի 5-ի ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիւերսիոն խմբի յարձակման հետեւանքով ՆԳՆ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան ծառայողների շրջանում կայ զոհ եւ վիրաւոր։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆէսյբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ ոստիկանութիւնը՝ յաւելելով, որ դէպքի մասին մանրամասներ կը հրապարակի աւելի ուշ։

Նոյն աղբիւրն աւելի վաղ յայտնել էր, որ ադրբեջանական զինուժի դիւերսիոն խումբը մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում թիրախաւորել եւ կրակ է արձակել ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի մեքենայի վրայ։

 

Յարակից լուրեր

  • Տաթեւիկ Հայրապետեան. «Կարեւոր է, որ Իրանում եւ տարածաշրջանի այլ երկրներում էլ գիտակցեն Ադրբեջանից եկող սպառնալիքներն ու քայլեր ձեռնարկեն դրանք կանխելու ուղղութեամբ»
    Տաթեւիկ Հայրապետեան. «Կարեւոր է, որ Իրանում եւ տարածաշրջանի այլ երկրներում էլ գիտակցեն Ադրբեջանից եկող սպառնալիքներն ու քայլեր ձեռնարկեն դրանք կանխելու ուղղութեամբ»

    Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոգն Բաքու կատարած այցի ժամանակ ուշագրաւ յայտարարութիւններ է արել՝ հերթական անգամ՝ ընդգծելով պաշտօնական Թել Աւիւի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ եւ խորը ռազմաքաղաքական մերձեցումն Ադրբեջանի հետ։ Փաստօրէն Ադրբեջանա-իսրայէլական հակաիրանական դաշինքը նոր փուլ է թեւակոխում։ Ի՞նչ սպառնալիքներ է կարող ունենալ այս դաշինքը տարածաշրջանի եւ աշխարհի համար: «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը յայտնեց, որ Իսրայէլը ակտիւ աշխատանք է տանում մեր տարածաշրջանում հակաիրանական կոալիցիայի ձեւաւորման ուղղութեամբ եւ Ադրբեջանը իրենց գլխաւոր գործընկերն է այդ հարցում:

  • Թէոդիւանագիտութեան հարթակ. 007-ով տարւած օգտատիրոջ բացայայտումները Մուսադի մասին. Մուսադը չէզոքացրել է իր «քայլող յիշողութիւն» համարւող նախկին գործակալին
    Թէոդիւանագիտութեան հարթակ. 007-ով տարւած օգտատիրոջ բացայայտումները Մուսադի մասին. Մուսադը չէզոքացրել է իր «քայլող յիշողութիւն» համարւող նախկին գործակալին

    Կիրակի, 28 մայիսի լրահոս. «Կասկածելի հանգամանքներում մահացել են մի խումբ զբօսաշրջիկներ: Խմբում աչքի է ընկնում նաեւ Մուսադի բարձրաստիճան գործակալներից մէկի անունը: Այսպիսով լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում յայտնւեց նաեւ Մուսադի նախկին գործակալին ընկերակցողների ցուցակը: Դէպքի վայրի մասին էլ նշւած էր՝ Իտալիայի հիւսիսում գտնւող զբօսաշրջային վայրերից մէկը:

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան
    «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան

    «Արցախում իրավիճակը նոյնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մէջ ենք, եւ գնալով աւելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապւած խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդէն դատարկւում է, դա նոյնպէս բնապահպանական աղէտ է, եւ, ցաւօք, օրւայ իշխանութիւնները չեն կարողանում այդ մասին իրականութիւնը ներկայացնել միջազգային հանրութեանը, որ՝ եթէ այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապւած Սարսանգի ջրամբարի հետ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի նպատակը մէկն է՝ հայաթափել Արցախը:

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։