Հա

Քաղաքական

05/03/2023 - 13:10

«Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղութեամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի». պատգամաւոր

Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղութեամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղութեամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիւերսիոն խումբը «Խայփալու» կոչւող տեղանքում թիրախաւորել եւ կրակ է արձակել ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի մեքենայի վրայ։

Այս պահին դժւար է ճիշտ ձեւակերպել, թէ տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թէ՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղութիւնը, որտեղ տեղի է ունեցել յարձակումը արցախցի ոստիկանների ուղղութեամբ, բազմաթիւ վտանգաւոր վարկածների տեղիք է տալիս:

2 հիմնական վտանգ կայ այդ ուղղութեամբ ադրբեջանցիների հնարաւոր առաջխաղացման դէպքում, սակայն դրանց կանդրադառնամ աւելի ուշ:

Ինչ վերաբերւում է ոստիկանութեան հերթափոխի մեքենայի անձնակազմին, ապա 3 ոստիկան են եղել, իսկ նրանց ճակատագրի վերաբերեալ թեմային ճիշտ կը լինի անդրադառնալ պաշտօնական հաղորդագրութիւնից յետոյ»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։