Հա

Քաղաքական

05/03/2023 - 13:30

«Ոչ ոք խաղաղութեան գինն այնքան լաւ չգիտի, որքան ես». Վազգէն Սարգսեան

Այսօր ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանութեան առաջին նախարար Վազգէն Սարգսեան ծննդեան օրն է։ Նա կը դառնար 64 տարեկան։

«Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղութեան գինն այնքան լաւ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղութիւն չի ուզում, որքան ես: Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լաւագոյն ընկերներին: Ես այս պատերազմին տւել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտութիւն: Հանէք այդ հպարտութիւնը, հանէք այդ գաղափարը, տակը բան չկայ: Ես կռւել եմ, ես կռւում եմ, կռւելու եմ գաղափարի համար, նպատակի համար, եւ իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»: Սրանք սպարապետ Վազգէն Սարգսեանի խօսքերն են, մի մարդու, ով 31 տարի առաջ իր մարտական ընկերների հետ ստեղծեց անկախ Հայաստանի զինւած ուժերը։

Այսօր ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանութեան առաջին նախարար Վազգէն Սարգսեան ծննդեան օրն է։ Նա կը դառնար 64 տարեկան։

Վազգէն Սարգսեանը ծնւել է 1959 թւականին, Արարատի շրջանի Արարատ գիւղում։

Նա նաեւ եղել է ՀՀ վարչապետ 1999 թւականի յունիսի 11-ից մինչեւ իր սպանութիւնը՝ նոյն թւականի հոկտեմբերի 27-ը: Իր ակտիւ գործունէութիւնը սկսել է 1988 թւականին Ղարաբաղեան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:

Վազգէն Սարգսեանը նշանակւեց պաշտպանութեան նախարար նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991 թւականի վերջին: Նա եղել է Արցախեան ազատամարտի ամենաակտիւ զինւորական հրամանատարներից մէկը: Տարբեր պաշտօններում նա մասնակցել է ռազմական գործողութիւնների մինչեւ 1994 թւականը, երբ կնքւեց զինադադար, եւ դէ ֆակտօ Արցախը ձեռք բերեց անկախութիւն:

Յետպատերազմեան տարիներին Սարգսեանը մնաց զինւած ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականութեան մէջ որպէս հզօր գործիչ: Սատարելով Լեւոն Տէր-Պետրոսեանին 1996 թւականի ընտրութիւններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտօնից 1998 թւականին` համաձայնութեան չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ օգնեց այդ ժամանակւայ վարչապետ Ռոբերտ Քոչարեանին ընտրւել Հայաստանի նախագահ: Սարգսեանը հիմնեց Երկրապահ կամաւորական միութիւնը, որը միաւորեց Հանրապետական կուսակցութեան հետ եւ դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարէն Դեմիրճեանի հետ:

1999 թւականի մայիսի խորհրդարանական ընտրութիւններում նրանց դաշինքը յաղթանակ տարաւ եւ մեծամասնութիւն ձեւաւորեց Ազգային ժողովում: Սարգսեանը դարձաւ վարչապետ եւ դէ ֆակտօ Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինւած ուժերը եւ օրէնսդիր մարմինը:

Սարգսեանը, Դեմիրճեանը եւ վեց այլ պատգամաւորներ ու մէկ նախարար սպանւեցին 1999 թւականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շէնք մուտք գործած մի խումբ զինւած անձանց կողմից: Գլխաւոր մեղաւորները ցմահ դատապարտւեցին:

Վազգէն Սարգսեանը 1999-ին յետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս կոչմանը:

 

Աղբիւր` Panorama.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։