Հա

Քաղաքական

06/03/2023 - 09:00

«Ադրբեջանական կողմից Արցախ ոստիկանների սպանութիւնը կարելի է որակել որպէս պատերազմական գործողութիւն»․ Արցախի ԱԳՆ

Ոստիկանների սպանութեան նախնական հանգամանքների վերլուծութիւնը թոյլ է տալիս ադրբեջանական կողմի գործողութիւնները որակել որպէս պատերազմական գործողութիւն: Այս մասին ասւում է Արցախի Հանարապետութեան Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնում՝ Արցախի Հանրապետութեան ոստիկանութեան աշխատակիցների վրայ ադրբեջանական դիւերսիոն խմբի յարձակման կապակցութեամբ:

«alikonline.ir» - Ոստիկանների սպանութեան նախնական հանգամանքների վերլուծութիւնը թոյլ է տալիս ադրբեջանական կողմի գործողութիւնները որակել որպէս պատերազմական գործողութիւն: Այս մասին ասւում է Արցախի Հանարապետութեան Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնում՝ Արցախի Հանրապետութեան ոստիկանութեան աշխատակիցների վրայ ադրբեջանական դիւերսիոն խմբի յարձակման կապակցութեամբ: Գրում է Tert.am-ը:

«Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի դիւերսիոն խումբը հատել է շփման գիծը եւ յարձակւել Արցախի Հանրապետութեան ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան հերթապահ աւտոմեքենայի վրայ: Յարձակման արդիւնքում ոստիկանութեան երեք անզէն աշխատակից սպանւել է, մէկը՝ վիրաւորւել: Ոստիկանների սպանութեան նախնական հանգամանքների վերլուծութիւնը թոյլ է տալիս ադրբեջանական կողմի գործողութիւնները որակել որպէս պատերազմական գործողութիւն:

Ադրբեջանական դիւերսիոն խմբի ներթափանցումն Արցախի Հանրապետութեան տարածք եւ յարձակումն Արցախի ոստիկանութեան աշխատակիցների վրայ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան հերթական աղաղակող խախտում է եւ ցոյց է տալիս լարւածութեան աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը:

Աւելի վաղ՝ մարտի 2-ին եւ մարտի 2-ի լոյս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետութեան Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացւած տարածքներում տեղակայւած ադրբեջանական զինւած ուժերի ստորաբաժանումները նոյնպէս խախտել էին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը։ Յատկանշական է, որ այդ յարձակումներն իրագործւել են Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ Լաչինի միջանցքի բացման վերաբերեալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապէս յետոյ: Իր գործողութիւններով Բաքուն բացայայտ կերպով ցուցադրում է բանակցութիւնների՝ որպէս որեւէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:

Արցախի ժողովրդի համար դիտաւորեալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով աւելի քան 80 օր շարունակւող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը յանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների եւ Արցախի էթնիկ զտումն աւարտին հասցնելու մտադրութեան մասին:

Ակնյայտ է, որ միջազգային հանրութեան՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրաւական գործողութիւնների կանխմանն ուղղւած համարժէք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանութիւնների կողմից ընկալւել է որպէս նոր ոճրագործութիւններ կատարելու քարտ-բլանշ:

Կոչ ենք անում միջազգային հանրութեանն ընդհանրապէս եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում ներգրաււած կողմերին՝ մասնաւորապէս, վերանայել իրենց մօտեցումները եւ ձեռնարկել գործուն ու միջազգային իրաւունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական եւ ցեղասպան քաղաքականութեանը»:

 

Յարակից լուրեր

  • Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքների խորհուրդների յայտարարութիւնները
    Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքների խորհուրդների յայտարարութիւնները

    Շւեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդէս են եկել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին զօրակցող, ինչպէս նաեւ Փաշինեանի՝ մայիսի 22-ի յայտարարութիւնը դատապարտող յայտարարութիւններով։

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան
    «Փաշինեանի ստորագրութեամբ է Արցախը յայտնւել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լւանա՞լ». Դաւիթ Գալստեան

    «Արցախում իրավիճակը նոյնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մէջ ենք, եւ գնալով աւելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապւած խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդէն դատարկւում է, դա նոյնպէս բնապահպանական աղէտ է, եւ, ցաւօք, օրւայ իշխանութիւնները չեն կարողանում այդ մասին իրականութիւնը ներկայացնել միջազգային հանրութեանը, որ՝ եթէ այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապւած Սարսանգի ջրամբարի հետ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի նպատակը մէկն է՝ հայաթափել Արցախը:

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

  • «Մի պահ յիշէք, որ Արցախում արդէն շուրջ վեց ամիս շարունակւող շրջափակման պայմաններում 30 հազար երեխայ է ապրում». Ռուբէն Վարդանեան
    «Մի պահ յիշէք, որ Արցախում արդէն շուրջ վեց ամիս շարունակւող շրջափակման պայմաններում 30 հազար երեխայ է ապրում». Ռուբէն Վարդանեան

    Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։