Հա

Քաղաքական

07/03/2023 - 12:30

«Բաքւի բռնապետի համար ամենասարսափելին այն է, որ հասարակական տրամադրութիւններ կարող են փոխւել Հայաստանում եւ յատկապէս Արցախում». Վարդան Ոսկանեան

Բաքւի բարբարոսական վարչախմբի զինւած բաշիբոզուկների շարքերից ամէն մի ոչնչացւած լուրջ խնդիր է դրա պարագլխի եւ նրա վերահսկողութեան տակ գտնւող քարոզչամեքենայի համար։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Բաքւի բարբարոսական վարչախմբի զինւած բաշիբոզուկների շարքերից ամէն մի ոչնչացւած լուրջ խնդիր է դրա պարագլխի եւ նրա վերահսկողութեան տակ գտնւող քարոզչամեքենայի համար։

Մասնաւորապէս հէնց Արցախում այդ բաշիբոզուկների ոչնչացումն անբացատրելի է մնում ադրբեջանական հասարակութեան համար՝ յատկապէս նշւած վարչախմբի կողմից «անպարտելի ադրբեջանական բանակ» կոչեցեալի եւ դրա «յաղթական գերագոյն, գլխաւոր հրամանատարի» քարոզչական առասպելների ուռճացման ֆոնին։

Ըստ այդմ, նոյն այդ հասարակութեան ներսում սկսում են լուրջ կասկածներ ի յայտ այդ «բանակի» եւ դրա «հրամանատարի» իրական կարողութիւնների վերաբերեալ։

Սակայն Բաքւի բռնապետի համար ամենասարսափելին այն է, որ հասարակական տրամադրութիւններ կարող են փոխւել Հայաստանում եւ յատկապէս Արցախում, քանզի ժամանակակից հիբրիդային պատերազմներում թշնամուն ջախջախում են նախ բարոյահոգեբանական մակարդակում եւ յետոյ միայն ֆիզիկական իմաստով գրաւում պայմանական խրամատը։

Իսկ իւրաքանչիւր ոչնչացւած բաշիբոզուկ ցոյց է տալիս, որ Հայաստանը եւ Արցախը՝ նաեւ որպէս միասնական հասարակական օրգանիզմ, խոշոր հաշւով չեն յանձնւել բարբարոսների «բարեգթութեանը», ինչը մեզ յոյս, իսկ թշնամուն սարսափ է ներշնչում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։