Հա

Քաղաքական

07/03/2023 - 13:45

«Կտրուկ քայլերը յանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդէն ասել են». Արթուր Մոսիեան

Ադրբեջանի՝ կոշտ ու կտրուկ քայլերից է հէնց մարտի 5-ին տեղի ունեցած դիւերսիոն գործողութիւնը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի՝ կոշտ ու կտրուկ քայլերից է հէնց մարտի 5-ին տեղի ունեցած դիւերսիոն գործողութիւնը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

«Չեն բացառւում, որ առաջիկայում նոյնպէս կը լինեն այդպիսի սադրանքներ: Իսկ դա հնարաւոր է Հայաստանի այդ ՔՊ-ական ղեկավարութեան լուռ համաձայնութեան պայմաններում: Երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, որ Ալիեւն ու Փաշինեանը պայմանաւորւած են անում այս ամէնը»,- նշեց Մոսիեանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի փոխանցմանը, թէ Արցախը կամ ընդունում է ինտեգրացիոն քաղաքականութիւնը, կամ լինելու են կոշտ եւ կտրուկ քայլեր, Մոսիեանն ասաց.

«Այսպիսի կտրուկ քայլերը յանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդէն ասել են: Մենք որեւէ պարագայում չենք կարող ինտեգրւել Ադրբեջանին: Արցախցին իր ինքնորոշման հարցն արդէն լուծել է: Այս ամէնը Նիկոլի եւ իր վարչախմբի խղճին է, որովհետեւ նրանք Արցախից իրենց ձեռքերը լւացել են եւ տպաւորութիւն է, որ Ալիեւի հետ միասին են այս գործողութիւններն անում»:

Արթուր Մոսիեանն ասաց, որ արցախեան կողմը ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը օրակարգային 4 հարցով էր գնացել, որոնց մէջ ներառւած էր Կաշէնի հանքավայրի վերաշահագործումը, ինչը մերժւել է:

Նշենք, որ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստին յայտարարել էր, որ ստեղծւած իրավիճակի հումանիտար եւ ենթակառուցւածքային խնդիրները քննարկելու նպատակով ռուս խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան միջնորդութեամբ եւ ներկայութեամբ՝ փետրւարի 24-ին արցախեան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել երկրորդ հանդիպման կապակցութեամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սամուէլ Շահրամանեանի գլխաւորութեամբ:

«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանեանը կանխել է՝ ասելով, որ եթէ պէտք է  քննարկեն քաղաքական հարցեր, դա պէտք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախութեան ճանաչման թեման: Նա յաւելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազօրւած չեն եւ տւեալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Արայիկ Յարութիւնեանը:

Երկրի ղեկավարի խօսքով՝ դրանից յետոյ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է իրենց, որ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականութիւնը, կամ առկայ խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են աւելի կոշտ եւ կտրուկ քայլեր:

 

Յարակից լուրեր

  • Փաշինեանը խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին
    Փաշինեանը խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին

    Ես կը ցանկանայի անդրադառնալ Ն․ Փաշինեանի արած այն յայտարարութիւններին, որով նա խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ սեփական ժողովրդին։ 100 հազարաւոր քւէներ ստանալու մանիպուլեացիաները արդէն չեն անցնի, որովհետեւ Ն. Փաշինեանը այլ բան էր նախատեսել Արցախի համար, եւ փաստօրէն ստացւում է, որ նա խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին։

  • Եթէ ամէն ինչ այսպէս շարունակւի, նոր բանակցողն էլ ոչինչ չի կարողանայ փոխել
    Եթէ ամէն ինչ այսպէս շարունակւի, նոր բանակցողն էլ ոչինչ չի կարողանայ փոխել

    Բոլոր այն մարդկանց համար, որոնք դեռ կասկածներ ունէին, Նիկոլ Փաշինեանն այսօր ապացուցեց, որ եկել է իշխանութեան Արցախը յանձնելու համար: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, որով նա հաստատեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

  • «Որեւէ մէկը, առաւել եւս՝ Փաշինեանը, իրաւունք չունի եւ չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրաւունքը». Արթուր Մոսիեան
    «Որեւէ մէկը, առաւել եւս՝ Փաշինեանը, իրաւունք չունի եւ չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրաւունքը». Արթուր Մոսիեան

    168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութեան առնչութեամբ ասաց, որ Արցախի իշխանութիւնները պէտք է շատ կտրուկ պատասխան տան։

  • Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասի Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին
    Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասի Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին

    Ադրբեջանն օգտագործում է այդ տեսանիւթերը որպէսզի ցոյց տայ, թէ իբր ամէն ինչ նորմալ է եւ մարդիկ նորմալ գնում-գալիս են, բայց ադրբեջանը նաեւ շահարկում է հիւանդների տեղափոխումը, որ մարդիկ ուրիշ ճար չունեն եւ ստիպւած հիւանդութեան պատճառով տեղափոխւում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրականացրած հերթական սադրանքին, երբ Հայաստան հիւանդներ տեղափոխող շտապօգնութեան մեքենան կանգնեցրել են, ստուգել եւ նկարահանել։

  • Հակարիի կամրջի փակումն Արցախի համար կունենայ ողբերգական հետեւանքներ
    Հակարիի կամրջի փակումն Արցախի համար կունենայ ողբերգական հետեւանքներ

    Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնւող Հակարիի կամուրջը փակելը եռակողմ համաձայնագիրը ստորագրած կողմերի պայմանաւորւածութիւնների անարգում է: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։