Հա

Քաղաքական

08/03/2023 - 09:40

Անկախ ամէն ինչից, սեփական ուժերին պէտք է ապաւինենք

Արցախում կայ ներքին համերաշխութիւն եւ պատասխանատւութիւն՝ գնալու բացառապէս ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, էամենայնդէպս, ես իմ ողջ կեանքի ընթացքում չեմ հանդիպել մէկին, ով կասէր, թէ որեւէ կերպ պատկերացնում է մեզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթէ կան այնպիսի տրամադրութիւններ հանրութեան մէջ, որ պէտք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացւած առաջարկութիւնը, ապա հնարաւորութիւն ունեն իրենց քաղաքացիական իրաւունքների շրջանակում բարձրաձայնել…», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը։

«alikonline.ir» - Արցախում կայ ներքին համերաշխութիւն եւ պատասխանատւութիւն՝ գնալու բացառապէս ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, էամենայնդէպս, ես իմ ողջ կեանքի ընթացքում չեմ հանդիպել մէկին, ով կասէր, թէ որեւէ կերպ պատկերացնում է մեզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթէ կան այնպիսի տրամադրութիւններ հանրութեան մէջ, որ պէտք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացւած առաջարկութիւնը, ապա հնարաւորութիւն ունեն իրենց քաղաքացիական իրաւունքների շրջանակում բարձրաձայնել…», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը։

«Ես քննարկման մանրամասներին ծանօթ չեմ, բայց ենթադրում եմ, որ նախագահը նկատի է ունեցել այն, որ դաշտն ազատ է, եթէ իրավիճակից դուրս գալու այլ տարբերակներ տեսնողներ կան, կարող են արտայայտւել։ Մի բան յստակ է՝ խօսելով ինտեգրման մասին՝ Ադրբեջանը նոյն էթնիկ զտման իր քաղաքականութիւնն է առաջ տանում, ուղղակի, քաղաքավարի ձեւով»,- ասաց Բալայեանը։

Արցախի ԱԺ պատգամաւորը վստահեցնում է՝ ստեղծւած իրավիճակից դուրս գալու եւ Արցախը հայկական պահելու հնարաւորութիւններ քիչ են, բայց կան։

«Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր ՀՀ ղեկավարութիւնը մի կողմ է քաշւել ու արցախահայութեան խնդիրներն իրենը չի համարում։ Մտածել, թէ այդպէս Ադրբեջանի հետ խնդիրներ ՀՀ-ն չի ունենալու, սխալ է. Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի նկատմամբ եւ դա չի էլ թաքցնում։ 1990-ականներին Հայաստանն ու Սփիւռքն Արցախի կողքին են եղել, միասնական էինք ու կարողացանք յաջողել։ Հիմա եւս կենսական անհրաժեշտութիւն է այդ միասնութիւնը։ Ցանկալի արդիւնքին հասնելու հարցում ՀՀ դիրքորոշումը շատ կարեւոր է, ի վերջոյ, Հայաստանն է հայութեան կենտրոնը։ Ասել կուզեմ, որ Հայաստանում Վազգէն Սարգսեան է պէտք»,- նշեց պատգամաւորը։

Միաժամանակ, ըստ Բալայեանի, միջազգային կառոյցների ու դերակատարում ունեցող երկրների հետ աշխատելն է կարեւոր՝ այն առումով, որ ներկայացւի արցախահայութեան իրական պահանջը՝ ապրել սեփական հայրենիքում։

«Ես թերահաւատ եմ, որ միայն Արեւմուտքի կամ այլ երկրների հետ աշխատելով շօշափելի արդիւնք կունենանք, բայց որ նրանց հասցնել ու հասկացնելն է պէտք մեր ցանկութիւնը, որն, ի դէպ, ամբողջութեամբ տեղաւորւում է միջազգային իրաւունքի շրջանակում, միանշանակ է»,- նշեց Արցախի ԱԺ պատգամաւորն ու յաւելեց, որ անկախ ամէն ինչից, սեփական ուժերին պէտք է ապաւինենք, մոբիլիզացնենք մեր ռեսուրսները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։