Ի վերջոյ, պէտք է հասարակութիւնը հասկանայ, լաւ պատկերացնի իրավիճակը եւ թէ ինչպիսի առաքելութիւն պէտք է իրականացնի։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը:
«alikonline.ir» - Ի վերջոյ, պէտք է հասարակութիւնը հասկանայ, լաւ պատկերացնի իրավիճակը եւ թէ ինչպիսի առաքելութիւն պէտք է իրականացնի։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը:
«Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Մէկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախւած, գնւած ամէն հասարակութիւնում էլ կարող են լինել, բայց ընդհանուր մասսան, իհարկէ, չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում. դա ուղղակի կը լինի խայտառակութիւն։ Եթէ որեւէ մէկը Ադրբեջանի հետ ինտեգրւելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կէտ, կարծում եմ, դա կը լինի ինքնասպանութիւն՝ լաւագոյն դէպքում:
Արցախում հաստատակամ են։ Այո, միգուցէ, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթէ մենք հաւատարիմ ենք մեր գաղափարներին, եթէ ունենք ամուր հաւատք առ Աստւած, ամէն ինչ նորմալ է լինելու»,- նշել է նա: