Հա

Քաղաքական

08/03/2023 - 09:50

«Ադրբեջան կոչւող կազմաւորման մէջ արհեստածին եւ հակասական է գրեթէ ամէն ինչ»․ Ոսկանեան

Զաւեշտալի է, երբ ամէն հայկականի, նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան հանդէպ յաւակնութիւններ ունեցող Ադրբեջան կոչւող կազմաւորման մէջ արհեստածին եւ հակասական է գրեթէ ամէն ինչ։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - Զաւեշտալի է, երբ ամէն հայկականի, նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան հանդէպ յաւակնութիւններ ունեցող Ադրբեջան կոչւող կազմաւորման մէջ արհեստածին եւ հակասական է գրեթէ ամէն ինչ։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«Բերեմ մի քանի օրինակներ. այս կամ այն երկրի տարածքը «Արեւմտեան, «Հիւսիսային» կամ «Հարաւային Ադրբեջան» է կոչում մի երկիր, որն իր անւանումն իսկ իւրացրել է իրանական հինաւուրց երկրամաս Ատրպատականից՝ սկսած միայն 1918թ.-ից։

Բաքւի բարբարոսական վարչախումբն «ադրբեջանական գրականութեան դասական» է հռչակում պարսից գրականութեան գագաթներից Նիզամիին՝ համարելով, որ եթէ նա ծնւել է Գանձակում, իսկ այդ քաղաքն այսօր Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման տարածքում է, ապա Նիզամին, իբր, «ադրբեջանցի» է։

Միեւնոյն ժամանակ «ադրբեջանական գրականութեան դասական» է հռչակւած Ֆիզուլին, որը ծնւել է Իրաքում եւ սերում է թուրքմենական բայաթ ցեղից, մինչդեռ, ըստ վերոնշեալ «տրամաբանութեան», Ֆիզուլին պէտք է համարւէր իրաքցի դասական։

Ադրբեջանցիները թուրքերի հետ միասին պաշտօնապէս հռչակւել են «մէկ ազգ», բայց պնդում են, որ առաջինների նախնիները մի «վարկածում», իբր, աղւաններն են, միւսում՝ մարերը։ Արդեօ՞ք թուրքերն էլ աղւանների կամ մարերի իբրեւ թէ ժառանգներն են։ Իհարկէ ոչ։

Եթէ Բաքւում յաւակնում են, Երեւանի նախկին խանութեան տարածքին ապա պէտք է նոյնպիսի տարածքային յաւակնութիւն ներկայացնեն Թուրքիային, նոյն այդ խանութեան Սուրմառիի (աղճատւած՝ Սուրմալու) մահալի կապակցութեամբ:

Երբ Բաքւում պահանջում են Իրանի, իբր, «հարաւային ադրբեջանցիների» լեզւական իրաւունքների ապահովում, ապա նոյն պահանջը պէտք է հնչի Թուրքիայի նկատմամբ, դիցուք, Իգդիրում ադրբեջանցիների լեզւական իրաւունքների վերաբերեալ։

Բայց ո՞ւմ է այս ամէնը յուզում Բաքւում, երբ առաջնայինը լկտիութիւնն է եւ սուտը»,- գրել է Ոսկանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։