Ադրբեջանը բաւականին ակտիւ քարոզչական նախապատրաստում է իրականացնում` «մարտի նետելով» բոլոր յաճախորդներին:
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ադրբեջանը բաւականին ակտիւ քարոզչական նախապատրաստում է իրականացնում` «մարտի նետելով» բոլոր յաճախորդներին:
Նպատակը միջազգային ընկալման ձեւաւորումն է առ այն, որ Հայաստանն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, ՌԴ-ն իր պարտաւորութիւնները ոչ միայն չի կատարում, այլ նպաստում է վտանգաւոր իրադարձութիւնների զարգացմանը, իսկ Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպւած է կոշտ միջոցառումներ ձեռնարկել:
Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմւել»։