Յայտնի դարձաւ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի քւոտայից հրաժարւելու համար։
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը MediaHub-ի հետ զրոյցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառոյցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագոյն վեկտորներից մրկը կասկածի տակ դնելու քաղաքականութիւնը շարունակւում է։
«alikonline.ir» - Յայտնի դարձաւ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի քւոտայից հրաժարւելու համար։
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը MediaHub-ի հետ զրոյցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառոյցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագոյն վեկտորներից մրկը կասկածի տակ դնելու քաղաքականութիւնը շարունակւում է։
«Իշխանութիւնը չի բացատրում՝ արդեօ՞ք այս քայլը հաշւարկւած էր։ Ուղղակի խայտառակութիւն է, երբ տելեգրամեան ինչ-որ մի ալիքով տարածւող լուրը յետոյ արտգործնախարարութիւնը մէկ նախադասութեամբ հաստատում է։ Հայաստանի հասարակութիւնը իրաւունք ունի իր անվտանգութեան կարեւոր բաղադրիչներից մէկի՝ ՀԱՊԿ-ի հետ կապւած, անվտանգային հարցերի հետ կապւած պարզաբանում ստանալ, որը, ցաւօք, չկայ։ Սա հերթական անգամ վտանգում է մեր անվտանգային համակարգը»,- ասաց նա։