ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն այսօր խորհրդակցութիւն է անցկացրել, որտեղ յայտարարել է, թէ «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կը ձեռնարկի` կանխելու ցանկացած տիպի սադրանք»:
Վերջինս նաեւ նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպէս նաեւ` մարդկային ուժի` ՀՀ-ից Արցախ շարժեր, որոնց ուղղութեամբ պէտք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Սրան զուգահեռ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան ողողւած է «փորձագէտ-քաղաքագէտների», դուրսգրւած գործիչների հարցազրոյցներով, գրառում-յայտարարութիւններով, ինչպէս նաեւ` տեսախցիկի ֆիքսւած կադրերով, որտեղ նոյնիսկ պարզ չէ, թէ ինչ մեքենաներ են եւ ուր են շարժւում:
Այս ամէնը նւազագոյնը սադրանքի տեղեկատւական նախապատրաստութիւն է, որը որպէս կանոն Ադրբեջանն անում է որեւէ գործողութիւնից առաջ:
Չի բացառւում, որ բանը սադրանքի կամ յարձակման չբերի, բայց ակնյայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստւում է:
Ինչ վերաբերւում է ՀՀ-ից մարդկային ուժի կամ տեխնիկայի Արցախ տեղափոխութիւնների դրւագին, ապա ՀՀ իշխանութիւնը պատերազմից յետոյ զօրակոչ դէպի Արցախ չի ուղարկում, իսկ սպառազինութիւն նոյնիսկ ՀՀ-ի համար բաւարար չափով չի ապահովում, ուր մնաց Արցախ տեղափոխի:
Սրա մասին շատ լաւ գիտեն տարածաշրջանի հիմնական երկրները, անկասկած տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստութիւն է տեսնում, սակայն նրան կանգնեցնելու բաւարար ջանքեր չեն ձեռնարկում»։