Հայրենիք-սփիւռք գործակցութիւնում ամենակարեւոր սկզբունքն այն է, որ սփիւռքին պէտք է ճանաչել, իսկ սփիւռքն էլ Հայրենիքը ճանաչի, երրորդը վստահութիւն է, առանց վստահութեան որեւէ քայլ հնարաւոր չի անել, հետեւաբար պէտք է լինի՝ ճանաչել, վստահել եւ գործակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում ասել է «Ապագայ հայկականը» համահայկական առաջին համաժողովի մասնակից, ՀՀ սփիւռքի նախկին նախարար Հրանուշ Յակոբեանը:
«alikonline.ir» - Հայրենիք-սփիւռք գործակցութիւնում ամենակարեւոր սկզբունքն այն է, որ սփիւռքին պէտք է ճանաչել, իսկ սփիւռքն էլ Հայրենիքը ճանաչի, երրորդը վստահութիւն է, առանց վստահութեան որեւէ քայլ հնարաւոր չի անել, հետեւաբար պէտք է լինի՝ ճանաչել, վստահել եւ գործակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում ասել է «Ապագայ հայկականը» համահայկական առաջին համաժողովի մասնակից, ՀՀ սփիւռքի նախկին նախարար Հրանուշ Յակոբեանը: Գրում է Aravot.am-ը:
Նա կարծում է, որ սփիւռքի հայապահպանութեան խնդրի լուծումը պէտք է հիմնւած լինի 4 կարեւորագոյն սկզբունքների վրայ՝ լեզու, մշակոյթ, հաւատ եւ ընտանիք: «Եթէ այս 4 սիւները կարողանանք հայկական պահել, ապա ինքնութեան պահպանութեան խնդրում աւելի առաջընթաց կը գրանցենք: Ամենադժւար խնդիրն է, բայց կարող ենք եւ պէտք է անենք»,- նշեց տիկին Յակոբեանը:
Նրան ոգեւորել էին նախորդ օրւայ արդիւնքները, որով մասնակիցներն իրենց համաձայնութիւնն էին տւել ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղութեամբ շատ ակտիւ գործունէութեանը:
«Շատ ուրախալի է ինձ համար, որ ներկաները համարում են, որ Արցախի յենարանը տասը միլիոն հայերն են: Կարծում եմ՝ Արցախի ինքնորոշման խնդիրը պէտք է բարձրացւի, Արցախի ճանաչման խնդիրը յատկապէս սփիւռքի համար պէտք է լինի կարեւորագոյն հարց եւ սփիւռքը պէտք է իր լոբբիստական գործունէութեամբ ճնշում գործադրի երկրների վրայ եւ հասնի այն բանին, որ Արցախի ճանաչման հարցը կարողանանք միջազգայնօրէն լուծել»,- ասաց տիկին Յակոբեանը: Նրա խօսքով, այս համաժողովն արդարացւած է, քանի որ ճիշտ գաղափարների հետեւից է գնում, ակնյայտօրէն հարցեր կան, որոնց շուրջ հայկական միտքը համախմբւում է: