Հա

Քաղաքական

13/03/2023 - 10:40

«90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար». Վարուժան Գեղամեան

Պ.գ.թ, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

​​«alikonline.ir» - Պ.գ.թ, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«90 օր՝ Արցախը շրջափակւած է։

90 օր՝ Արցախը փաստացի համակենտրոնացման ճամբարի են վերածել Թուրքիան, Ադրբեջանը եւ ՀՀ դէ-ֆակտօ թուրքամէտ իշխանութիւնը։

90 օր՝ մեր եղբայրներն ու քոյրերը օնլայն ռեժիմով ենթարկւում են ցեղասպանական գործողութեան։

90 օր՝ հայ ժողովրդին ու հանրութեան ճնշող մեսամասնութեանը յուզում են այլ հարցեր, որովհետեւ Հայաստանի ու հայկական աշխարհի օրակարգը շարունակում են թելադրել կապիտուլեանտ դէ-ֆակտօ իշխանութիւնները։

90 օր՝ ոչ մի իրական գործողութիւն։

90 օր, որպէսզի թուրքերը համոզւեն, որ կարող են նոյնը կրկնել Հայաստանի այլ հատւածներում։

90 օր՝ Հայաստանի վրայ թուրք-ադրբեջանական նոր յարձակում պատրաստելու համար։

90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար։

90 օր, որպէսզի նորից համոզւենք, որ միայն սթափ, բայց վճռական քայլերը կարող են փոխել այս ընթացքը։ Առաջին քայլը՝ մեր պետութիւնը նորից մեզ վերադարձնելով»։

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետութեան ու Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ 2020 թւականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում եւ յետոյ Ադրբեջանի իշխանութիւններին յաջողւեց, բացի Արցախից պոկած-գրաւած տարածքների, գրաւել նաեւ Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակւած Արցախի Հանրապետութեան միակ կապը ՀՀ հետ իրականացւում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ յայտարարութեան՝ Ադրբեջանը պիտի ապահովէր, ինչը նոյնն է՝ չխոչընդոտէր Արցախի միջանցքով հաղորդակցութիւնը, իսկ ՌԴ խաղաղապահ զօրքերը պիտի վերահսկէին այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականութիւնը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպէս կոչւած, «բնապահպանների» բողոք-ցոյց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։

Արդէն երեք ամիս է` Արցախի Հանրապետութիւնը գտնւում է տոտալ շրջափակման մէջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թւում են Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների գործակալներ, Ապրիլեան պատերազմի մասնակից... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։