Հա

Քաղաքական

14/03/2023 - 22:56

Հայաստանն անյապաղ պէտք է դուրս գայ դիտորդի կարգավիճակից

ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումը, նրանց կողմից առաջ տարւող թէզը, թէ Արցախը պէտք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, կեղծ թէզ է։ Ստեղծւած իրավիճակում Արցախն այդ շփումներից միայն տուժում է, կորցնում է, քանի որ ռեսուրսներ չունենք։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ հնչեցրեց Արցախի ԱԺ պատագմաւոր Վահրամ Բալայեանը։

«alikonline.ir»- ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումը, նրանց կողմից առաջ տարւող թէզը, թէ Արցախը պէտք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, կեղծ թէզ է։ Ստեղծւած իրավիճակում Արցախն այդ շփումներից միայն տուժում է, կորցնում է, քանի որ ռեսուրսներ չունենք։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ հնչեցրեց Արցախի ԱԺ պատագմաւոր Վահրամ Բալայեանը։

«Կարծում եմ՝ պէտք է հեռու մնալ ադրբեջանցիների հետ հանդիպումներից։ Դա ոչ մի հարց չի լուծելու, աւելին՝ ամէն մի նման հանդիպում էլ աւելի է վատացնում վիճակը։ Եթէ հանդիպումներ լինեն, ապա առնւազն միջազգային կառոյցների ներկայութեամբ, այլ ձեւաչափով պէտք է լինեն»,-ասաց Բալայեանը։

Արցախի ԱԺ պատգամաւորն ահազանգում է՝ Արցախում բաւարար ռեսուրս չկայ՝ Ադրբեջանին դիմակայելու համար. Հայաստանն անյապաղ պէտք է դուրս գայ դիտորդի կարգավիճակից ու վերսկսի կատարել Արցախի անվտանգութեան երաշխաւորի իր պարտաւորութիւնը։

«ՀՀ իշխանութիւնները, փաստացի, հրաժարւում են պատասխանատւութիւնից։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Արցախը չի ստորագրել. մենք չենք համաձայնել յանձնել Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը։ Այդ համաձայնութիւնը տւել է ՀՀ ղեկավարը։ Եթէ նա ստորագրել է այդ համաձայնագրի տակ, ուրեմն պատասխանատու է դրա հետեւանքների համար ու պարտ աւոր է Ադրբեջանի հետ բանակցութիւններ վարել եւ ոչ թէ ասել՝ Արցախը թող Ադրբեջանի հետ իր հարցերը լուծի։ Ստեղծւած վիճակում Ադրբեջանի հետ ցանկացած շփում աւելի է մօտեցնում վերջնական կործանումը»,-նշեց Վահրամ Բալայեանը։

Դիտարկմանը՝ գուցէ Արցախում հանրաւահաքներ անցկացնելով հնարաւոր լինի սթափեցնել Հայաստանում ու Սփիւռքում ապրող հայութեանն ու փոխել իրավիճակը, Բալայեանը պատասխանեց. «Երկու հուժկու հանրահաւաքով արցախահայութիւնն իր կամքն ու անհանգստութիւնն արտայայտել է, Արցախի ԱԺ-ն է յայտարարություններ է ընդունել. հիմա այդ տեսակէտերն իրացնելու համար աջակցութիւն է պէտք։ Դա է, որ, ցաւօք, չկայ Հայաստանից ու Սփիւռքից։ Բացի այդ, շրջափակման պայմաններում, երբ մի լուցկի գտնելն անգամ խնդիր է, մարդիկ չեն կարող, վառելիք չունեն, որ ամէն օր հանրահաւաքի դուրս գան։ Արցախում ապրողներն ամէն օր պայքարում են՝ այստեղ շրջափակւած ապրելով, սահմանին կանգնած լինելով։ Դիմադրում են եղած ռեսուրսներով, բայց ռեսուրսներն անբաւարար են։ ժողովուրդը պէտք է սթափւի, ի վերջոյ, գիտակցի, որ կտոր-կտոր տալով հասնում են իր տանը»։

Յարակից լուրեր

  • «Մարդիկ Սարեանում նստած սուրճ են խմում ու չեն տեսնում, թէ ինչպէս է ժամ առ ժամ ռազմաճակատը մօտենում իրենց տներին». Վահրամ Բալայեան
    «Մարդիկ Սարեանում նստած սուրճ են խմում ու չեն տեսնում, թէ ինչպէս է ժամ առ ժամ ռազմաճակատը մօտենում իրենց տներին». Վահրամ Բալայեան

    Տարբեր մայրցամաքներից հնչող լաւատեսական յայտարարութիւնները, այսպէս կոչւած, խաղաղութեան օրակարգում նկատւող դրական տեղաշարժի մասին, որեւէ աղերս չունեն իրականութեան հետ։ Անցած տարի էլ, հիմա էլ այն համոզմունքին եմ, որ դեռ վաղ է խօսել «խաղաղութեան պայմանագրի» մասին․ արմատական մի շարք հարցերում մօտեցումները շատ տարբեր են, միւս կողմից էլ՝ Ադրբեջանն անընդհատ նոր յաւակնութիւններ է ներկայացնում ՀՀ տարածքի մնացեալ հատւածի նկատմամբ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի ԱԺ պատգամաւոր, արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։

  • Մեզ մնում է եղած ռեսուրսներով ու հնարաւորութիւններով պայքարել
    Մեզ մնում է եղած ռեսուրսներով ու հնարաւորութիւններով պայքարել

    168.am-ի հետ զրոյցում ԱՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանն ասաց, որ բազմիցս Նիկոլ Փաշինեանն ասել է, որ իրենք տէր են 29.800 քկմ տարածքին, հետեւաբար՝ եթէ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, ուրեմն՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։

  • Ստեփանակերտում մեկնաբանել են ակնկալիքները ՌԴ խաղաղապահ զօրակազմի նոր հրամանատարից ու ռուսական կողմից
    Ստեփանակերտում մեկնաբանել են ակնկալիքները ՌԴ խաղաղապահ զօրակազմի նոր հրամանատարից ու ռուսական կողմից

    Ադրբեջանը 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ համառորեն եւ նպատակային ձգտում է հասնել Արցախը հայաթափելու իր վերջնանպատակին, որին ուղղւած են վերջին տարիներին գիւղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ահաբեկումը, ՀՀ-ից մատակարարւող գազատարի, էլեկտրականութեան խափանումները, Արցախն արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակումը:

  • ՀՀ վարչապետը վերջին երկու տարիներին հրամցրել է անկարողութեան, անյուսութեան պարտւողական եւ կործանարար մօտեցումներ
    ՀՀ վարչապետը վերջին երկու տարիներին հրամցրել է անկարողութեան, անյուսութեան պարտւողական եւ կործանարար մօտեցումներ

    2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնները 28 յայտարարութիւն են տարածել, որոնք վերաբերում են Արցախեան հիմնահարցի կարգաւորման ներկայ կացութեանը, աշխարհաքաղաքական կենտրոնների, ՀՀ իշխանութիւնների մօտեցումներին: Այս մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ նշել է ԱՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը:

  • Անկախ ամէն ինչից, սեփական ուժերին պէտք է ապաւինենք
    Անկախ ամէն ինչից, սեփական ուժերին պէտք է ապաւինենք

    Արցախում կայ ներքին համերաշխութիւն եւ պատասխանատւութիւն՝ գնալու բացառապէս ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, էամենայնդէպս, ես իմ ողջ կեանքի ընթացքում չեմ հանդիպել մէկին, ով կասէր, թէ որեւէ կերպ պատկերացնում է մեզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթէ կան այնպիսի տրամադրութիւններ հանրութեան մէջ, որ պէտք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացւած առաջարկութիւնը, ապա հնարաւորութիւն ունեն իրենց քաղաքացիական իրաւունքների շրջանակում բարձրաձայնել…», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։