Հա

Քաղաքական

15/03/2023 - 08:52

Անընդունելի է պառակտողական օրակարգերի, լղոզւած ձեւակերպումների բարձրաձայնումը․ համոզւած եմ՝ մենք կարող ենք մեր սերունդներին փոխանցել արժանապատիւ, հայկական Արցախ. Ռուբէն Վարդանեան

 Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրաւէրների առաջ, ու մենք այլ ճանապարհ չունենք, քան դրանց արժանապատւօրէն դիմակայելը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը:

«alikonline.ir»- Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրաւէրների առաջ, ու մենք այլ ճանապարհ չունենք, քան դրանց արժանապատւօրէն դիմակայելը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը: Գրում է Yerkir.am-ը:

«Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզւած ձեւակերպումների բարձրաձայնումը, որովհետեւ աւելի քան համոզւած եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բաւարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու անվտանգ, ազատ, արժանապատիւ, հայկական Արցախ:

Առաջնորդների խնդիրը պէտք է լինի ժողովրդին համախմբել գաղափարի ու մեր միակ նպատակի շուրջ, ոգեշնչել, սեփական ուժերի նկատմամբ հաւատ ու վստահութիւն ներշնչել, քանի որ դժւար է յաղթել այն ժողովրդին, որը դիմակայում է ոգով ու կամքով: Ու հէնց այդ ոգին ու կամքն էր, որ մեր տղաներին մղեց արժանի հակահարւած տալ մարտի 5-ին ադրբեջանական ահաբեկչական գործողութիւններին:

Երէկ լրացաւ մեր ընկած տղաների մահւան 7-րդ օրը: Ես սգում եմ նրանց կորուստը, բայց կարծում եմ, որ նրանց հոգեհանգստի ու յուղարկաւորութեան ժամանակ պէտք է գերակայէին ոչ թէ ընկճւածութեան ու սգի, այլ միաւորւելու ու կուռ բռունցք դառնալու տրամադրութիւնները: Նրանք մեզնից դա էին պահանջելու:

Մենք բաւարար չափով չգնահատեցինք, մեր յարգանքն ու երախտագիտութիւնը չյայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչութեանը, կանգնեցին ոստիկանութեան տղաների թիկունքին ու արժանի հակահարւած տւեցին հակառակորդին՝ իրենց այդ արարքով ցոյց տալով, թէ ինչպէս պէտք է մեզ դրսեւորենք:

Մենք չգնահատեցինք նաեւ ռուս խաղաղապահների գործողութիւնները, որոնք առաջին օգնութիւնն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատւութիւն էին հաղորդել իրադարձութիւնների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարեւոր էր: Փոխարէնը նրանք անգամ հակառուսական ակցիաների թիրախ դարձան:

Գաղափարը, կամքն ու ոգին շատ աւելի զօրեղ են, քան ցանկացած զէնք ու սպառնալիք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։