Իրավիճակը հասել է մի կէտի, երբ այն նոյնիսկ Փաշինեանի համար է քաղաքական ինքնասպանութիւն եւ սա սկսել է մտածել իր անվտանգութեան, իր ապագայի մասին, որովհետեւ այդ իրադրութիւնը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին:
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Տարածաշրջանում եւ յատկապէս Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրութեան մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնոյթի լուրեր են շրջանառւում, դրա մասին յայտարարեց նաեւ իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:
Եթէ ֆիլտրէք արտաքին, տարածաշրջանային գործօնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը:
Փաշինեանի ասուլիսի ուշագրաւ հատւածը վերաբերւում էր բանակցութիւններում ստեղծւած փակուղում:
Փաստացի Պրահայում ձեռք վերւած պայմանաւորւածութիւնները, որոնք իրենց սկզբունքներով արդէն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է` հանդէս գալով նոր յաւակնոտ առաջարկներով:
Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցութիւններն անցկացնել մէկ օրակարգով` ինտեգրման:
Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որեւէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը` համարելով, որ անվտանգութիւնից մինչեւ մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է:
Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցութիւնների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը` բացառելով ՌԴ-ի կամ մէկ այլ սուբիեկտի, կառոյցի ներգրաւածութիւն:
Չորրորդ, Ադրբեջանն ակտիւ առաջ է մղում «արեւմտեան Ադրբեջանի» գաղափարը` փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դէմ յարձակումը լեգիտիմացնելու հնարաւորութիւն է:
Երբ Փաշինեանն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թէ անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում:
Իրավիճակը հասել է մի կէտի, երբ այն նոյնիսկ Փաշինեանի համար է քաղաքական ինքնասպանութիւն եւ սա սկսել է մտածել իր անվտանգութեան, իր ապագայի մասին, որովհետեւ այդ իրադրութիւնը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին»։