Հա

Քաղաքական

13/03/2023 - 14:50

«Ղարիբաշւիլին յստակեցրեց հայաստանեան իրականութիւնը». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը իր հերթական յօդւածում գրում է.

​​«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը իր հերթական յօդւածում գրում է.

«Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշւիլին հանդէս է եկել սենսացիոն յայտարարութեամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատ բացելն է։

Երկիրը կարող էր վերածւել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, յուսանք, որ վրաց հասարակութիւնը պինդ կը գտնւի։

Ծանօթ իրավիճակ չէ՞։ Առնւազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նոյն ուղղութեամբ. քանի՞ անգամ ենք հարցազրոյցների, յօդւածների միջոցով զգուշացրել՝ նոյն բառերով, որ Պրահայից յետոյ այս իշխանութիւնը լրիւ ուրիշ խաղ է խաղում։ ՀԱՊԿ-ի հանդէպ դեմարշները, ռուսական ներկայութիւնը Հայաստանում որպէս մեր «անվտանգութեանը սպառնացող գործօն» ձեւակերպելը, Արեւմուտքից դիտորդական տուրիստներ ներգրաւելը, եւ այլն եւ այլն, նոյն սցենարն է։

Հայաստանը գնում է տարածաշրջանային «Բախմուտ» դառնալու ճանապարհով, որովհետեւ ոմանք այդպէս են տեսնում իշխանութիւնը պահելու ուղին։

Վրաստանում վիճակն այլ է, այնտեղ դեռ կայ ադեկւատ իշխանութիւն, որը մշտական երկխօսութեան մէջ է սեփական հասարակութեան հետ։ Որքան էլ դժւար լինի՝ ատամներով պահելու են իրենց ճիշտ գիծը, որ պետութիւնը զերծ պահեն աղէտից։

Հայաստանում, ցաւօք, հէնց իշխանութիւնն է տանում «բախմուտեան սցենարը»։

Այլընտրանք ստեղծելու, իրավիճակն ու կարծիքները բալանսաւորելու ողջ բեռն այս պահին ընկած է հանրային մի քանի տասնեակ գործիչների վրայ՝ մարդկանց այն խումբը, որ մի կողմ է դրել անձնական ամբիցիաները, զանգւածներին սիրաշահելու էժան ցանկութիւնն ու ամենօրեայ ռեժիմով փորձում է խափանել աղէտը։

Ղարիբաշւիլին, իրենից անկախ, նաեւ հայկական իրականութիւնը բաժանեց մի քանի մասի.

- նրանց, ովքեր պատրաստ են կասեցնել աղէտը,

- նրանց, ովքեր թամաշայի մէջ են՝ սպասելով աղէտին,

- եւ նրանց, ովքեր հէնց իրենք էլ բերում են այդ աղէտը մեր երկիր։

Հակասական վիճակում ենք. մի կողմից ակնյայտ է, որ առաջին խմբի ռեսուրսը փոքր է իշխանութեան գործունէութեան եւ հակընդդէմ դաշտի պասիւութեան պայմաններում, իսկ միւս կողմից այդ խմբի մարդկային որակը յուշում է, որ կայ զգալի պոտենցիալ՝ վիճակը փոխելու։ Բացասական միւս գործօնը ժամանակն է, որն ակնյայտօրէն քիչ է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։