Իրանական ռազմական ինքնաթիռը անցել է Արդբեջանի կողմից 44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախի տարածքից օկուպացւած տարածքի ողջ երկայնքով։ Թռիչքը իրականացւել է Արաքս գետի վրայով եւ ակնյայտօրէն իրականացւել է հետախուզական գործունէութեան նպատակով։ Իրանցիները դրանով փորձում են լուծել 2 խնդիր. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«alikonline.ir» - Իրանական ռազմական ինքնաթիռը անցել է Արդբեջանի կողմից 44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախի տարածքից օկուպացւած տարածքի ողջ երկայնքով։ Թռիչքը իրականացւել է Արաքս գետի վրայով եւ ակնյայտօրէն իրականացւել է հետախուզական գործունէութեան նպատակով։ Իրանցիները դրանով փորձում են լուծել 2 խնդիր. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«Իրանական կողմում հիմնաւոր կասկած կայ, որ այդ տարածքներում տեղակայւած են իսրայէլական հետախուզական կառոյցներ, սարքաւորումներ, որոնք աշխատում են հակաիրանական նպատակներով: 2-րդ նպատակը վերաբերւում էր Ադրբեջանի զսպմանը։ Իրանական կողմից զօրավարժութիւններն ու նման տիպի գործողութիւնները ակտիւանում են յատկապէս, եթէ ադրբեջանական ագրեսիայի վտանգ է նկատւում Արցախի կամ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ եւ սա նոյնպէս ունեցել է երկակի նշանակութիւն․ առաջինը՝ Ադրբեջանին զգուշացնել ագրեսիւ քայլերից, եւ երկրորդ՝ Իրանի համար անհրաժեշտ տեղեկատւութեան հաւաքագրում իրականացնել»,- ասաց նա։
Իրանագէտը անդրադառնալով Բրիտանիայի դեսպանի այցին օկուպացւած տարածքներ, նշեց, որ ակնյայտ է, որ Արցախից բռնազաւթւած արաքսեան գօտին զանազան ուժեր փորձում են վերածել հակաիրանական պլատֆորմի․
«Սա վստահ եւս մէկ ցուցիչ է, թէ ինչքան ապահով էր այդ սահմանը, երբ մեր տարածքները գնտւում էր Արցախի վերահսկողութեան ներքոյ, որովհետեւ միայն այդ պայմաններում էր, որ Իրանի հիւսիս-արեւմուտքը ըստ էութեան որեւէ թշնամական գործողութեան թիրախ չէր դառնում, ուստի սա եւս մէկ ցուցիչ է, որ Հայաստանն ու Իրանը պէտք է ստեղծեն համատեղ գործողութիւնների ծրագիր` ունենալով քաղաքակրթական դաշինք, որպէսզի այդ տարածքները հնարաւորինս արագ վերաազատագրւեն, հակառակ պարագայում վտանգները, ռիսկերը եւ մարտահրաւէրները թէ՛ Հայաստանի, թէ՛ Արացխի եւ թէ՛ Իրանի Հանրապետութիւնների նկատմամբ միմիայն աւելանալու են եւ ոչ մի դէպքում չեն պակասելու»,- ասաց նա։
Իրանագէտը կարծում է, որ մենք պէտք է ունենանք մեր տեսլականը, քանի որ այս իշխանութիւնները ծնւում են մեր հասարակութեամբ․
«Այս իշխանութիւնները Լուսնից չեն ընկել Հայաստանի Հանրապետութեան գլխին։ Մեր հասարակութիւնը պէտք է հասկանայ, որ պատրանքներով ապրելն այլեւս անհնար է, եւ այն պատրանքները, որոնք վերաբերւում են իբր յաւերժական խաղաղութեան, դրանք սին պատրանքներ են։ Մեր տարածաշրջանում մշտապէս եղել են պատերազմներ, հէնց հիմա էլ Հայաստանի Հանրապետութիւնը պատերազմական վիճակում է գտնւում թշնամական պետութիւնների հետ, եւ լինելու են պատերազմներ։ Ինչ-որ բան, որն անխուսափելի է, դրանից պէտք է խուսափել, ոչ թէ ջայլամական քաղաքականութեամբ առաջ գնալ, այլ պէտք է պատրաստւել դրան, որովհետեւ ցաւալի, բայց փաստ է, որ պատերազմները մեր տարածաշրջանում «բնականոն» երեւոյթներ են։ Հետեւաբար այս համատեքստում մենք նախեւառաջ պէտք է ունենանք մեր պետութեան ծրագիրը, որպէսզի կարողանանք դիմակայել, հակառակ պարագայում որեւէ պարագայում երաշխիք չկայ, որ մենք հերթական իշխանափոխութեան հետեւանքով չենք ստանայ նոյն ձեւ կամ աւելի վատ իշխանութիւն»,- ասաց իրանագէտը։
Լ. Ա.