Հա

Քաղաքական

16/03/2023 - 11:55

«Դաւաճանութիւնների ու 5-րդ շարասեան փնտրտուքի խնդիրն արդիւնաւէտ լուծելու համար իշխանութիւնը պէտք է սկսի սեփական շարքերից». Տիգրան Աբրահամեան

Փաշինեանի` զինւած ուժերում գործած/գործող 5-րդ շարասեան կամ առեւերոյթ դաւաճանների մասին ուշագրաւ յայտարարութիւն է արել պաշտպանութեան նախարար Պապիկեանը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Փաշինեանի` զինւած ուժերում գործած/գործող 5-րդ շարասեան կամ առեւերոյթ դաւաճանների մասին ուշագրաւ յայտարարութիւն է արել պաշտպանութեան նախարար Պապիկեանը:

ԱԺ-ում ՊՆ կատարողականի վերաբերեալ եզրափակիչ ելոյթում վերջինս նշել է, թէ «երբ խօսւում է յետպատերազմեան շրջանում մեր ունեցած պրոբլեմների մասին այդ թւում, ցաւօք, նաեւ դաւաճանութեան մասին, սրանով մենք անւանարկում ենք եւ որակազրկում ենք բանակը։ Առաջարկում եմ, գնահատականներ հնչեցնելիս դա չտարածել զինւած ուժերի վրայ։ Եթէ զինւած ուժերում կան այդ բարքերը, դա պէտք է արմատախիլ անենք ու պիտի անենք համատեղ։ Բայց դա տանել նրան ու ասել ամբողջ բանակին ասում են դաւաճան, բանակի մասին վատ բաներ են ասում, ոչ մէկ չի ուզում զինւորական դառնայ, հեռու մնացէք բանակից այդ տեսակէտներով ու այդ մտածելակերպով։ Այսօր զինւած ուժերում ծառայում են բազմաթիւ անձնանւէր մարդիկ»:

Այո´, եթէ բանակում պետական դաւաճանութեան դէպք է գրանցւում, չպէտք է այդ խարանը տարածել բոլոր զինւորականների վրայ, սակայն սրա մասին Պապիկեանը մանրամասն պէտք է բացատրի իր վերադասին` Փաշինեանին, ով մի կողմից խօսում է էսկալացիայի բարձր հաւանականութեան մասին, միւս կողմից` զինւած ուժերին մեղադրում դաւաճանութեան, 5-րդ շարասիւն լինելու, իր խնդիրները չլուծելու մէջ:

Մարտական գործողութիւններից առաջ բանակի հասցէին այսպիսի ծանր մեղադրանքներ, վիրաւորանքներ հնչեցնելն անշուշտ ծանր հարւած է առանց այդ էլ վիրաւոր պաշտպանական համակարգի համար:

Ակնյայտ է, որ Պապիկեանի յորդորները Փաշինեանի մօտ վարքագծային փոփոխութիւն չեն առաջացնի, որովհետեւ նա այդ յայտարարութիւններն անում է նպատակային, ընդ որում` մարդկանց վերագրում ծանր յանցագործութիւններ այն դէպքում, երբ շատերի գործերը նոյնիսկ դատարաններ չեն հասել, չկայ դատարանի վճիռ, դեռ չեմ խօսում այն մասին, որ ամբողջական պատկերի բացակայութեան պայմաններում դժւար է գնահատել դրանց ազդեցութիւնն այս կամ մարտական գործողութեան վրայ:

Իսկ դաւաճանութիւնների ու 5-րդ շարասեան փնտրտուքի խնդիրն արդիւնաւէտ լուծելու համար իշխանութիւնը պէտք է սկսի սեփական շարքերից»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։