Հա

Քաղաքական

16/03/2023 - 12:40

Դախլի հակառակ կողմը

Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

Պետական ու քաղաքական գործիչները, ի թիւս բազմաթիւ տարբերութիւնների, իրարից զատւում են ամենակարեւոր՝ շահերին վերաբերող հարցում։ Պետական գործիչ դարձած այրն առաջնորդւում է պետութեան շահերով, մինչդեռ քաղաքական գործիչ մնացածն ու այդ դերում յայտնւածը շարունակում է հետապնդել իր սեփական-անձնային կամ խմբակային-քաղաքական շահերը։ Նիկոլ Փաշինեանի պարագայում գործ ունենք հէնց այս՝ երկրորդ դէպքի հետ։ Նա արդէն հինգ տարի զբաղեցնում է պետութեան ղեկավարի դերը, սակայն այդպէս էլ մազաչափ անգամ չի մօտեցել պետական գործչի նւազագոյն չափանիշներին։ Նա ընդամէնը երկրի բարձրագոյն պաշտօնն օգտագործում է իր անձնական նեղ կուսակցական շահերը սպասարկելու համար։

Նաեւ դա է պատճառը, որ, օրինակ, սեփական թիմակիցներին կոռուպցիոն մեղադրանքներից պաշտպանելու հարցում դրսեւորում է որսին պահպանող աղւեսի նախանձախնդրութիւն, իսկ երբ խօսքը վերաբերում է Հայաստանի կամ Արցախի անվտանգութեանը, նապաստակի վախւորածութեամբ դառնում է խաղաղութիւն մուրացող։

Նիկոլ Փաշինեանի համար պետական շահերը կարեւոր են այնքանով, որքանով դրանց հետապնդումը նպաստում է իր անձնական կամ քաղաքական շահերի բաւարարմանը։ Հայաստանի ղեկավարի պաշտօնում նա պաշտպանում է ոչ թէ Հայաստանի, այլ իր իշխանութեան շահերը՝ անհրաժեշտութեան դէպքում պետական շահերը զոհաբերելով իշխանութեան պահպանման նպատակին։ Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինեանը, մաքուր հակապետական գործունէութիւն է։ Բայց դա դիմադրութեան չի արժանանում նաեւ այն պատճառով, որ հանրութեան եթէ ոչ՝ զգալի, ապա՝ պատկառելի հատւածը մտածում է իր հանգոյն՝ սեփական շահերը գերադասելով ամենայնից, այդ թւում՝ պետական շահերից։ Դա է Նիկոլ Փաշինեանի իշխանութեան չերեւացող հիմնասիւներից մէկը։

Արդիւնքում՝ ժողովրդի հաւաքական իղձերն ու նպատակները հետապնդող, դրանց հասնելու համար անհրաժեշտ շահեր սպասարկող կազմաւորումից պետութիւնը վերածւել է Նիկոլ Փաշինեանի ու նրա քաղաքական խմբակի ճղճիմ շահերը բաւարարող միաւորի։ Անձամբ քաղաքական գործչից պետական այր դառնալու փոխարէն՝ Նիկոլ Փաշինեանը պետութիւնը դարձրել է քաղաքական առեւտրի ակտիւ եւ մաս-մաս վաճառում է այն՝ իր անձնական շահերի բաւարարման նպատակով։

Հէնց դա է «Երկրի հակառակ կողմը» ցնդաբանութեան իմաստը. հակառակը վաճառասեղանի միւս կողմն է, որում գտնւողը վաճառում է ցուցադրւողը, տւեալ դէպքում՝ պետութիւնը։ Այս իրավիճակից ելքը պետութիւնը քաղաքական տօնավաճառից հանելն ու իր բացառիկ դերին վերադարձնելն է։

Բայց դրա համար անհրաժեշտ է, որպէսզի հանրութիւնը քննարկի ոչ թէ Նիկոլ Փաշինեանի քառաժամ բարբաջանքները, այլ 40 տարբեր վայրերում հնչող այլընտրանքային մտքերն ու գաղափարները։ Քանի դա տեղի չի ունեցել, քաղաքական կեանք կոչւածը խարխափելու է ասուլիսից ասուլիս ընկած միջակայքում, որի ընթացքում Նիկոլ Փաշինեանը շարունակելու է բաւարարել իր շահերը։ Պետութիւնից մնացած փշրանքների հաշւին։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի
    Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի

    Նիկոլ Փաշինեանի անձնական ու նրա իշխանութեան հաւաքական վարկանիշը հասել է պատմական մինիմումի, ինչի մասին են վկայում մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Նրա վարկանիշն այլեւս ոչ թէ հանրային է, այլ բիւրոկրատական, քանի որ այն, ինչ մնացել է դրանից, մեծ հաշւով, զուտ պետական կառավարման համակարգի ռեսուրսն է, որին տիրապետում է ցանկացած իշխանութիւն։

  • Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան տարբերութիւնը
    Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետութեան տարբերութիւնը

    Նիկոլ Փաշինեան պարբերաբար իր վարած բանակցութիւններուն մասին նպատակային գաղափարներ կը յայտնէ: Այսպէս, մեր վերջին անկախութիւնները նպատակ ունեցած են Հայաստանի Հանրապետութեան ընդարձակումը: Ինք կը մտածէ, որ անկախութեան նպատակը պէտք է ըլլայ երկրի բարգաւաճումը եւ աւելի լաւ ապրելու ձգտումը:

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

  • Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում
    Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում

    Պատերազմից անցել է աւելի քան 2.5 տարի, Թուրքիան ոչ միայն որեւէ յայտարարութեամբ, որեւէ գործնական քայլով չի հերքել Նիկոլ Փաշինեանի գնահատականները, չի փարատել Ադրբեջանին աջակցելու ու հայերի ցեղասպանութիւնը 100 տարի անց շարունակելու մտահոգութիւնները, այլ շատ աւելի առարկայաբար, առանց աւելորդ ձեւականութիւնների, ապացուցել է Նիկոլ Փաշինեանի՝ 2020 թւականին տւած գնահատականների ճշմարտացիութիւնը։

  • «Ստրուկը տիրոջ մօտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինեանի այցը Թուրքիա ստիպողական էր»․ Տիրան Լոքմագեօզեան
    «Ստրուկը տիրոջ մօտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինեանի այցը Թուրքիա ստիպողական էր»․ Տիրան Լոքմագեօզեան

    Ստրուկը տիրոջ մօտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինեանը այցը Թուրքիա ստիպողական էր։

    «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել Միջինարեւելեան ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն Տիրան Լոքմագեօզեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։