Հա

Քաղաքական

18/03/2023 - 12:00

Հիւսիս-հարաւի Քաջարան-Ագարակ հատւածի շինաշխատանքները կը սկսւեն 2023թ. երրորդ-չորրորդ եռամսեակում

Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատւածի շինարարական աշխատանքները նախատեսւում է սկսել 2023 թւականի երրորդ-չորրորդ եռամսեակի ընթացքում։ Նախատեսւում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարութեամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսւող Քաջարանի թունելի ելք հատւածը։

«alikonline.ir» - Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատւածի շինարարական աշխատանքները նախատեսւում է սկսել 2023 թւականի երրորդ-չորրորդ եռամսեակի ընթացքում։ Նախատեսւում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարութեամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսւող Քաջարանի թունելի ելք հատւածը։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ծրագիրը ֆինանսաւորւում է Եւրասիական զարգացման բանկի վարկային եւ ՀՀ պետբիւջէի համաֆինանսաւորման միջոցներով։

Այս հատւածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ եւ համալիր փորձաքննութիւնները՝ ստանալով դրական եզրակացութիւնները: 24.10.2022թ. յայտարարւել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցոյթ։ 2022 թւականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային յայտերի բացումը։ Այժմ իրականացւում է միջազգային շինարարական կազմակերպութիւնների կողմից ներկայացւած յայտերի գնահատումը։ Յայտերի գնահատումը նախատեսւում է աւարտել 2023 թւականի 2-րդ եռամսեակի ընթացքում։

Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացւող խոշոր ենթակառուցւածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարեւան երկրների հետ հաղորդակցման դիւրինացումը, Կենտրոնական Ասիա, Եւրոպա ձգւող հաղորդակցութեան ուղիներով դէպի արտաքին շուկաներ ելքի հնարաւորութիւնների ընդլայնումը, տնտեսութեան հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդիւնաբերութիւն, գիւղատնտեսութիւն, շինարարութիւն, զբօսաշրջութիւն), բնակչութեան ներքին շարժերի ակտիւացումը եւ այլն: Ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարաւային սահմանից դիւրին երթեւեկութիւնը մինչեւ Վրաստանի սահման, ապա նաեւ՝ դէպի սեւծովեան նաւահանգիստներ, թոյլ կը տայ իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարաւորութիւններ կընձեռի Հայաստանի հարաւից հիւսիս ընկած բոլոր բնակավայրերին:

 

Յարակից լուրեր

  • Ոսկանեան. «Իրանական ուղղութիւնը կարող է այլընտրանք լինել Վերին Լարսի անցակէտին, եթէ...»
    Ոսկանեան. «Իրանական ուղղութիւնը կարող է այլընտրանք լինել Վերին Լարսի անցակէտին, եթէ...»

    ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է այն մասին, թէ որքանով է իրատեսական, որ իրանական ուղղութիւնն այլընտրանք լինի Վերին Լարսի անցակէտին։

  • Հիւսիս-Հարաւ մայրուղին՝ իրանցի գործարարի դիտանկիւնից
    Հիւսիս-Հարաւ մայրուղին՝ իրանցի գործարարի դիտանկիւնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարելիք այցի նախօրեակին ԶԼՄ-ներում շատ է քննարկւում նաեւ իրանական ապրանքաշրջանառութեան համար Հայաստանի տարածքը եւս որպէս միջանցք օգտագործելու հարցը: Խօսւում է, որ Հայաստանի Հիւսիս-Հարաւ մայրուղին, մասամբ նաեւ երկաթգիծը կարող են օգտագործւել Սեւ ծովը Պարսից ծոցին միացնելու մեծ ճանապարհին: Այս օրերին Երեւանում է ԻԻՀ-ի տրանսպորտի նախարարութեան Կովկասի հաղորդակցական ճանապարհների գծով փորձագէտ Ջաւադ Անսարին: Առիթից օգտւելով հանդիպեցի նրան, որպէսզի մասնագէտից լսեմ մեր երկրի հնարաւորութիւնների գնահատականը: Պրն Անսարին իրանցի գործարար է` միջազգային տրանսպորտային ընկերութեան հիմնադիր եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի անդամ: Նրա ընկերութեան մասնաճիւղը 1993 թւականից գործում է Հայաստանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։