Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանութեան համար ունի մի քանի նպատակ, սակայն, կարծում եմ` առաջինը Խաչատուրովների զինւորական, գեներալական ընտանիքի հեղինակութեանը վնաս հասցնելն է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
«alikonline.ir»- Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանութեան համար ունի մի քանի նպատակ, սակայն, կարծում եմ` առաջինը Խաչատուրովների զինւորական, գեներալական ընտանիքի հեղինակութեանը վնաս հասցնելն է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը: Գրում է Tert.am-ը:
«Բանակում գործում են գրւած եւ չգրւած օրէնքները, ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի զինւորականներն այս պահին պաշտօնաթող են, սակայն նրանք իրենց մէջ կրում են բանակի հետ կապւած ինստիտուցիոնալ յիշողութիւնը, աւանդոյթները, զինւորականին յատուկ պատիւն ու արժանապատւութիւնը:
Չափազանցրած չեմ լինի, եթէ նշեմ, որ Խաչատուրովներին հասցւող հարւածներն ուղիղ թիրախաւորում են զինւած ուժերին, այնտեղ ծառայող սպաներին, որովհետեւ Խաչատուրովները երկրին ծառայութիւն մատուցելու իրենց առաքելութիւնը դեռ չեն սպառել, երկրորդ՝ ցանկացած զինւորական` բանակում, թէ բանակից դուրս, մտքում գիտի, որ այն, ինչ տեղի է ունենում Գրիգորիի հետ, յաջորդ օրը կարող է տեղի ունենալ հէնց իր հետ:
Երկրի ունակ դէմքերին մեկուսացնելով էլ իշխանութիւնը «պատրաստւում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարւածութեանը»,- գրել է Աբրահամեանը։