Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր, իբր, «Նոռուզի կրակ» է վառել Արցախից ժամանակաւորապէս բռնազաւթած Թալիշ գիւղում եւ կրկին սպառնալիքներ ու վիրաւորանքներ հնչեցրել մեր հասցէին։
«alikonline.ir» - Արձագանգելով Ալիեւի յայտարարութիւններին՝ իրանագէտ Վարդան Ոսկանեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.
«Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր, իբր, «Նոռուզի կրակ» է վառել Արցախից ժամանակաւորապէս բռնազաւթած Թալիշ գիւղում եւ կրկին սպառնալիքներ ու վիրաւորանքներ հնչեցրել մեր հասցէին։
Ամէն ինչ պղծող ու խեղաթիւրող այս բարբարոսին պէտք է ասել, որ Նոռուզի տօնակատարութիւնների շրջանակում կրակ վառելու եւ դրա վրայով ցատկելու օրը տօնին նախորդող չորեքշաբթի օրն է (պրսկ.՝ «չահարշամբէ սուրի»), այլ ոչ թէ շաբաթը, ինչը նոյնն է, թէ, դիցուք, մեզանում Տեառնընդառաջի կրակը վառւի այդ տօնից երեք օր յետոյ»։
Յիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իլհամ Ալիեւը կնոջ ու դստեր հետ այցելել է Թալիշ գիւղ, որտեղ ծանօթացել են գիւղի գլխաւոր յատակագծին։ Այնուհետ Նոռուզի խարոյկ է վառել Թալիշ գիւղում եւ շնորհաւորել ադրբեջանական ժողովրդին տօնի առթիւ։