Հա

Քաղաքական

22/03/2023 - 16:30

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգութեան հարցեր

Հայաստանի Հանրապետութեան ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը մարտի 22-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը մարտի 22-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Ինչպէս «Արմէնպրես»-ը տեղեկացնում է Անվտանգութեան խորհրդի տարածած հաղորդագրութիւնից, հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութեան կայուն զարգացման միտումը: Կարեւորւել է տարածաշրջանային անվտանգութիւնը, կայունութիւնն ու խաղաղութեան ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկւել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգութեան այլ հարցեր:

 

Յարակից լուրեր

  • Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի հետ
    Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի հետ

    Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ օրերս Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը եւ յանձնախմբի անդամ Ժակլին Շահմիրեանը, հանդիպել են պատգամաւոր Արա Շահվերդեանին:

  • Սերգէյ Միրոնովը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ
    Սերգէյ Միրոնովը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ

    «Արդար Ռուսաստանը՝ յանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ: 

  • Ինչ է քննարկւել Փաշինեան-Միշէլ-Ալիեւ եռակողմ հանդիպմանը
    Ինչ է քննարկւել Փաշինեան-Միշէլ-Ալիեւ եռակողմ հանդիպմանը

    Բրիւսէլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Կիրակի, 30 ապրիլի 2023 թւականի երեկոյեան, ազգ. առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով եւ ատենապետութեամբ ճրտ. Նորայր Արամեանի հանդիպում կայացաւ Թեհրան ժամանած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան՝ գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանի (Սիրիայի ներկայացուցիչ) եւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանի հետ:

  • Այցելութիւններ ազգային առաջնորդարան
    Այցելութիւններ ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 29 ապրիլի 2023 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու միութեան 40-ամեակին նւիրւած ձեռնարկի կապակցութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։