Հա

Քաղաքական

24/03/2023 - 16:30

Փաշինեանին իշխանութեան են բերել, որ Հարաւային Կովկասում բացառեն ռուսական գործօնը

Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր յայտարարութիւններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարւել է Արցախից։

«alikonline.ir» - Արդէն 102 օր է՝ Արցախի Հանրապետութիւնը շրջափակւած է Ադրբեջանի կողմից։ 120 հազար արցախահայեր զրկւած են արտաքին աշխարհ դուրս գալու հնարաւորութիւնից, ադրբեջանական կեղծ «բնապահպանները», իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ իշխանութիւնները սկսեցին խօսել «Արցախում ապրող հայերի իրաւունքների եւ անվտանգութեան» ապահովումից, չբարձրաձայնելով ինքնորոշման իրաւունքի մասին, մինչդեռ Արցախը պաշտօնապէս յայտարարել է, որ արցախահութեան իրաւունքների ու անվտանգութեան միակ երաշխիքն ինքնորոշման իրաւունքի ճանաչումն է։

Իսկ վերջին շրջանում Նիկոլ Փաշինեանը եւ իշխանութիւնները յայտարարում են, որ Արցախում պէտք է լինի միջազգային խաղաղապահ զօրակազմ՝ կրկին չյիշատակելով ինքնորոշման իրաւունքի մասին։

Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր յայտարարութիւններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարւել է Արցախից։

«Արցախի հարցի լուծման միջազգայնօրէն ընդունւած միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որն աշխարհն այսօր ճանաչում է։ Այդ ձեւաչափում Արցախի բանակցային գործընթացը տարւում էր երեք հիմնական սկզբունքների վրայ՝ ազգերի ինքնորոշում, ուժի եւ սպառնալիքի բացառում եւ տարածքային ամբողջականութիւն։ Բայց այսօր Նիկոլ Փաշինեանն առհասարակ «ինքնորոշման իրաւունք» բառը չի օգտագործում, միայն խօսում է «Ղարաբաղում ապրող հայութեան իրաւունքներից ու անվտանգութիւնից»։ Այսինքն՝ պարզ է, թէ ՀՀ իշխանութիւնները ում ծրագրերն են առաջ տանում, ու այդ ամէնն ունի մէկ նպատակ՝ վերջնականապէս այնպէս անել, որ Հայաստանը դադարի Արցախի անվտանգութեան երաշխաւոր լինելուց»,- նշեց Արթուր Մոսիեանը։

Նրա բնորոշմամբ, եթէ չեն խօսում ինքնորոշման իրաւունքից, բայց պարբերաբար կրկնում են, թէ «մտահոգւում» են արցախահայութեան անվտանգութեան հարցով, ապա դրանք ամբողջովին մանիպուլեացիաներ են։

Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ ուժերի ներկայութեանն Արցախում, այդ թւում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին, ապա մեր հարցին՝ այդ դէպքում արցախահայութիւնն անվտանգ կը լինի՞, Արթուր Մոսիեանը պատասխանեց.

«ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը հիմա գտնւում են Կոսովոյում, ինչպիսի՞ իրավիճակ է այնտեղ տիրում, սա է այդ հարցի պատասխանը։

Նիկոլ Փաշինեանին իշխանութեան են բերել նաեւ նրա համար, որ ռուսական գործօնը բացառեն Հարաւային Կովկասում։ Փաշինեանն իր արեւմտեան տէրերի օգնութեամբ հէնց այս գիծն է առաջ տանում՝ օգտագործելով տարբեր մանիպուլեացիաներ»։

 

Յարակից լուրեր

  • Փաշինեանը խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին
    Փաշինեանը խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին

    Ես կը ցանկանայի անդրադառնալ Ն․ Փաշինեանի արած այն յայտարարութիւններին, որով նա խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ սեփական ժողովրդին։ 100 հազարաւոր քւէներ ստանալու մանիպուլեացիաները արդէն չեն անցնի, որովհետեւ Ն. Փաշինեանը այլ բան էր նախատեսել Արցախի համար, եւ փաստօրէն ստացւում է, որ նա խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին։

  • Եթէ ամէն ինչ այսպէս շարունակւի, նոր բանակցողն էլ ոչինչ չի կարողանայ փոխել
    Եթէ ամէն ինչ այսպէս շարունակւի, նոր բանակցողն էլ ոչինչ չի կարողանայ փոխել

    Բոլոր այն մարդկանց համար, որոնք դեռ կասկածներ ունէին, Նիկոլ Փաշինեանն այսօր ապացուցեց, որ եկել է իշխանութեան Արցախը յանձնելու համար: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, որով նա հաստատեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

  • «Որեւէ մէկը, առաւել եւս՝ Փաշինեանը, իրաւունք չունի եւ չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրաւունքը». Արթուր Մոսիեան
    «Որեւէ մէկը, առաւել եւս՝ Փաշինեանը, իրաւունք չունի եւ չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրաւունքը». Արթուր Մոսիեան

    168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութեան առնչութեամբ ասաց, որ Արցախի իշխանութիւնները պէտք է շատ կտրուկ պատասխան տան։

  • Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասի Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին
    Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը պէտք է ոչ ասի Նիկոլին եւ իր խաղաղութեան օրակարգին

    Ադրբեջանն օգտագործում է այդ տեսանիւթերը որպէսզի ցոյց տայ, թէ իբր ամէն ինչ նորմալ է եւ մարդիկ նորմալ գնում-գալիս են, բայց ադրբեջանը նաեւ շահարկում է հիւանդների տեղափոխումը, որ մարդիկ ուրիշ ճար չունեն եւ ստիպւած հիւանդութեան պատճառով տեղափոխւում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրականացրած հերթական սադրանքին, երբ Հայաստան հիւանդներ տեղափոխող շտապօգնութեան մեքենան կանգնեցրել են, ստուգել եւ նկարահանել։

  • Հակարիի կամրջի փակումն Արցախի համար կունենայ ողբերգական հետեւանքներ
    Հակարիի կամրջի փակումն Արցախի համար կունենայ ողբերգական հետեւանքներ

    Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնւող Հակարիի կամուրջը փակելը եռակողմ համաձայնագիրը ստորագրած կողմերի պայմանաւորւածութիւնների անարգում է: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։