Հա

Քաղաքական

25/03/2023 - 07:51

Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրաւունքների համաշխարային երրորդ ֆորումին

Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետութեան մայրաքաղաք Բուէնոս Այրէսում մասնակցել է Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումին։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետութեան մայրաքաղաք Բուէնոս Այրէսում մասնակցել է Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումին։

Ֆորումի շրջանակներում կազմակերւած «Մարդու իրաւունքների խախտումներն ու ցեղասպանութեան սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանեանը ներկայացրել է 2020 թւականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ սանձազերծւած պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ իրականացւած ռազմական յանցագործութիւնները, մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները։

Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից համակարգային եւ հետեւողական կերպով իրականացւող էթնիկ ատելութեան յանցաւոր քաղաքականութեան վերաբերեալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանութիւնն է։ Այս համատեքստում Գեղամ Ստեփանեանն անդրադարձել է Արցախի՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից շարունակւող ամբողջական շրջափակման հետեւանքով ստեղծւած հումանիտար ճգնաժամին եւ մարդու իրաւունքների լայնածաւալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անյապաղ վերացման վերաբերեալ միջազգային հանրութեան բազմաթիւ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր յանցաւոր վարքագիծը՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջնական ամենաթողութեանն ու անպատժելիութեանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու յայտարարութիւնները պէտք է փոխարինւեն գործնական ու պատժիչ գործողութիւններով՝ ստիպելով Ադրբեջանին յարգել միջազգային իրաւունքն ու դրա պահպանման համար ստեղծւած կառոյցների հեղինակութիւնը։ «Շրջափակման եւ Ադրբեջանի կողմից կրկնւող յանցագործութիւնների հետեւանքով Արցախում ամբողջութեամբ խաթարւած է մարդկանց բնականոն կեանքը, ինչը յանգեցնում է 120000 մարդու, այդ թւում 30000 երեխաների տարրական իրաւունքների կոպտագոյն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամէն օր առերեսւելով գոյաբանական խնդիրների եւ սպառնալիքների, յստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրաւունքի երաշխաւորման համար անառարկելի անհրաժեշտութիւն է նրա ինքնորոշման իրաւունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանեանը:

Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն աշխատանքային այցով Հարաւային Ամերիկայում է գտնւում ՀՅԴ Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։