ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, որը մասնակցել է Սամուէլ Ֆարմանեանի՝ «Միայնակ ընդդէմ ճակատագրի. ֆուտբոլային դիւանագիտութեան յետնաբեմը» գրքի շնորհանդէսին, լրագրողների հետ զրոյցում կարծիք յայտնեց, որ Սամուէլ Ֆարմանեանը մեծ գործ է կատարել։
«alikonline.ir» - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, որը մասնակցել է Սամուէլ Ֆարմանեանի՝ «Միայնակ ընդդէմ ճակատագրի. ֆուտբոլային դիւանագիտութեան յետնաբեմը» գրքի շնորհանդէսին, լրագրողների հետ զրոյցում կարծիք յայտնեց, որ Սամուէլ Ֆարմանեանը մեծ գործ է կատարել։ Գրում է Panorama.am-ը։
«Սամուէլն արդէն ինձ գիրք նւիրել է, կարծում եմ 1-2 օրւայ ընթացքում կը կարդամ, բայց Ֆարմանեանի ո՛չ յիշողութեան վրայ, ո՛չ էլ ունակութիւնների՝ դէպքերը գրի առնելու մասով»,- նշեց Սարգսեանն ու զուգահեռներ անցկացրեց ներայ եւ իր ժամանակւայ «ֆուտբոլային դիւանագիտութեան» միջեւ։
«Մեր ժամանակ «ֆուտբոլային դիւանագիտութեան» ընթացքում ուղարկւած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիւանագիտութեան ընթացքում, ցաւօք սրտի, թուրքական «բայրաքթարները» յայտնւեցին մեր երկրում։ Սա է տարբերութիւնը»։
Քաղաքական գործիչը նաեւ նշեց, որ իր կառավարման տարիներին նպատակը ոչ թէ Թուրքիայի հետ ճանապարհները բացելը կամ տնտեսական ինչ-որ նպատակներ էր, այլ Հայաստանի անվտանգութիւնն ապահովելն էր։
«Մեր ցանկութիւնն էր, որպէսզի Թուրքիային հեռու պահենք Ադրբեջանին գոնէ բացայայտ ռազմական աջակցութիւն ցոյց տալուց։ Մենք մեր բանակցային փաթեթը գոնէ հրապարակել էինք, դուք տեղեա՞կ էք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ»,- յաւելեց ՀՀ երրորդ նախագահը։