Ռուսական խաղաղապահ զօրամիաւորման հրամանատարութիւնը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը եւ սադրանքները կանխելու համար: Այս մասին ասւում է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան տեղեկագրում։
«alikonline.ir» - Ռուսական խաղաղապահ զօրամիաւորման հրամանատարութիւնը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը եւ սադրանքները կանխելու համար: Այս մասին ասւում է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան տեղեկագրում։
«Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացւել պետութիւնների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրոյթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու եւ ազգային զինւած ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաւած դիրքեր դուրս բերելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութեան մասին»։
Նշւում է, որ հրադադարի ռեժիմի մէկ խախտում էլ արձանագրւել է Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան, հետաքննութիւնը շարունակւում է։