ԵԽԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան նախկին անդամ, ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանի տելեգրամեան գրառումը.
«alikonline.ir» - ԵԽԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան նախկին անդամ, ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանի տելեգրամեան գրառումը.
«Փաստացի, ստացւում է, որ Ադրբեջանն այսօր գնացել է գործողութեան եւ վերահսկողութիւն սահմանել այլընտրանքային ճանապարհի նկատմամբ։ Յիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի յայտարութեան համաձայն, պէտք է կառուցւէր Շուշին շրջանցող ճանապարհ, մեր կողմն ուշացումով սկսում է դա անել, ադրբեջանցիներն էլ հասկանում են, որ եթէ կառուցւի, իրենց բլոկադան կը դառնայ անիմաստ ու գնում են գործողութեան։ Արցախի տեղեկատւական շտաբը յայտնում է, որ Արցախն ունի տարածքային կորուստներ, դիմել էլ ՌԴ խաղաղապահներին։ Բայց անհասկանալի է, ուղղակի անտրամաբանական. ինչպէ՞ս կարելի էր քայլեր չձեռնարկել այս վտանգաւոր սցենարը կանխելու համար,այն դէպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն առաւօտից երեկոյ ասում էր, որ նման քայլի է գնալու։ Լաւ, որքա՞ն կարելի է ոչինչ չանել, յետոյ աւելի վատ վիճակում յայտնւել, որքա՞ն կարելի է մսխել մեզ տրւած ժամանակը, որքա՞ն կարելի է յոյսը դնել այլոց վրայ այն դէպքում, երբ այլոք փաստացի ոչինչ չեն անում կամ նւազագոյնն են անում: Մի՞թէ դաս չեղան Փառուխի ու Քարագլխի դէպքերը, Լաչինի նկատմամբ ագրեսիան, էլ ի՞նչ է պէտք մեզ խելք հաւաքելու ու գործ անելու համար, թէ՞ ուղղակի իներցիայով պէտք է տեսնենք՝ ով ինչ է անում մեր գլխին, յետոյ բողոքենք ու դիմենք ուրիշներին, որոնք ոչինչ չեն փոխելու կատարւած փաստի առթիւ։ Իսկ մեր մէջի մեղաւորները երբեք չեն պատժւի իրենց յանցաւոր անգործութեան ու անհեռատեսութեան համար…»։