Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, նոր դիրք են վերցրել, Արցախը երեք ամիս է՝ շրջափակման մէջ է, իսկ Փաշինեանը 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հաւաքելու. 24News-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
«alikonline.ir» - Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, նոր դիրք են վերցրել, Արցախը երեք ամիս է՝ շրջափակման մէջ է, իսկ Փաշինեանը 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հաւաքելու. 24News-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
«Վերջին շրջանում Փաշինեանը անընդհատ ծաղրածուի նման ինչ-որ բան է անում, որ աշխարհին ցոյց տայ, որ ազատ շրջում է, պեռաշկի է ուտում, աղբ է հաւաքում, ժողովրդի ծոցից է դուրս եկել: Երրկ 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի երկու բիչոկ էր հաւաքում, ելոյթ ունենում, յետ գալիս, կամ գնում ամայի տարածքներ է նկարում, ասում՝ Ակադեմիական քաղաք եմ սարքելու, դաւաճան մի սրիկայ ծաղրածու է, մի կողմից երկիրն է յանձնում, միւս կողմից՝ ամայի տարածքներում Ակադեմիական քաղաք է սարքում: Նա, քանդելուց բացի, ոչինչ չի կարողանում անել, հինգ տարւայ մէջ այս երկրում կարեւոր նշանակութեան ի՞նչ է կառուցել: Նման ծաղրածու տեսարաններով ամէն շաբաթ-կիրակի տեսարաններ է սարքում եւ հանրութեանը ներկայացնում: Ինչ էլ ինքը անի, ՀՀ-ում ազատ չի կարողանալու տեղաշարժւել, իր սիրտը անընդհատ դողում է, ինչ տեսարան էլ սարքի՝ վախենում է, նա գիշերը հանգիտ չի քնելու»,- աւելացրեց Սաղաթելեանը:
Նրա խօսքով, հասարակութեան մեծ հատւածը գիտակից, է եւ Փաշինեանին վստահող հատւածը շատ քիչ է, ընդդիմութիւնը պէտք է այլընտրանք առաջարկի այդ մարդկանց, այդ ուղղութեամբ պէտք է ընդդիմութիւնը մեծ աշխատանք տանի:
Փաշինեանը կարծես եւրոպական դիտորդ լինի, միայն պոստ ֆակտում արձանագրում է, որ էսկալացիայի վտանգ կայ, իսկ ինչպէս պէտք է դա կանխել եւ ժողովրդի անվտանգութիւնը, երկրի պաշտպանութիւնը բարձրացնել, իր նպատակը չէ, որովհետեւ թուրքահպատակ իշխանութիւն է. ասաց Իշխան Սաղաթելեանը:
Նրա խօսքով, Փաշինեանը մէկ յայտարարում է էսկալացիայի վտանգի մասին, յետոյ թւիթերում գրում, որ վտանգ չկայ, յետոյ ԱԳ նախարարն ասում է, որ առաջարկութիւնները հեռու են վերջնական համաձայնութիւնից, շարունակ կեղծիքներով ու մանիպուլեացիաներով հասարակութեանը պատրաստում է նոր էսկալացիայի:
«Այն, ինչ Փաշինեանը առաջարկում է ժողովրդին, դա խաղաղութեան պայմանագիր չէ, դա նոր կապիտուլեացիա է, որով մեր պետականութեան գոյութիւնը դրւելու է վերջնականապէս հարցականի տակ: Որ օրը Փաշինեանը հասկացաւ, որ եթէ այդ փաստաթուղթը ստորագրի, կը մարսի, դա կանի, իսկ մեր խնդիրը դա կանխելն է»,- աւելացրեց պատգամաւորը:
Հարցին, թէ էսկալացիայի վտանգ արդեօք ինքը տեսնո՞ւմ է, Սաղաթելեանը նշեց, որ վտանգ կայ ոչ միայն Արցախում, այլ նաեւ՝ Հայաստանում, բայց դա չէզոքացնելու ճանապարհը հասարակութեանը նոր պարտութեան տանելը չէ, դա կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանութիւնը ստանձնելն է: Միայն խաղաղութեան պայմանագիրը բաւարար չի կարող լինել, պէտք է կարողանալ երկրի անվտանգութիւնն ապահովել:
Հերմինէ Միքայէլեան