Հա

Քաղաքական

30/03/2023 - 14:40

«Այնքան կարմիր գծեր են ոչնչացւել, ջնջւել, գոյները փոխւել, որ մնացել է միայն մէկը․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Դաւիթ Բաբայեան

Իրավիճակը չի փոխւել, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիւ քաղաքականութիւնը, ճիշտ է Լիսագոր-Շուշի հատւածը ճանապարհ կոչել պէտք չէ, արահետի պէս մի բան է, որտեղ իրենք առաջ են եկել եւ տեսանելիութիւն ունեն, բայց ռուս խաղաղապահ ստորաբաժանումներն են այդտեղ նաեւ այլ պռովոկացիաներ թոյլ չտալու համար։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում, ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը, ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը։

«alikonline.ir» - Իրավիճակը չի փոխւել, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիւ քաղաքականութիւնը, ճիշտ է Լիսագոր-Շուշի հատւածը ճանապարհ կոչել պէտք չէ, արահետի պէս մի բան է, որտեղ իրենք առաջ են եկել եւ տեսանելիութիւն ունեն, բայց ռուս խաղաղապահ ստորաբաժանումներն են այդտեղ նաեւ այլ պռովոկացիաներ թոյլ չտալու համար։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում, ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը, ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը։

«Թշնամին անընդհատ կրակում է գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնողների վրայ՝ Սօս գիւղում էլ, Ամարասի հատւածում էլ։ Նրանք փորձում են թոյլ չտալ, ահաբեկել գիւղատնտեսական աշխատանքների իրականացմանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Գորիս-Ստեփանակերտ հատւածի փակմանը` նախագահի խորհրդականը նշեց, որ Հայաստանից-Արցախ նոր ճանապարհը կառուցւել է․

«Մի փոքր փոխւել է ՀՀ-ից դէպի Արցախ ճանապարհը, հիմա ոչ թէ Տեղ գիւղով է ճանապարհն անցնում, այլ՝ Կառնիձորով, բայց անկախ ամէն ինչից ճանապարհը լիարժէք չի օգտործւում, քանի որ Շուշիի հատւածը փակ է։ Ճանապահրը օգտագործւում է Կարմիր խաչի, ՌԴ խաղաղապահների կողմից միայն մարդասիրական նպատակներով, բայց որեւէ ձեւով դա չի փոխում Արցախում իրավիճակը, չի դադարեցւում Արցախի շրջափակումը, բայց նաեւ չի խոչընդոտւում այդ սահմանափակ քանակութեամբ մեքենաների երթեւեկութիւնը դէպի Արցախ եւ ՀՀ, այսինքն ճանապարհը գործում է, ուղակի՝ այլ ուղութիւնով»,- ասաց նա։

Նախկին նախարարը նշեց, որ Արցախում շատ բարդ է իրավիճակը, որը շարունակւում է արդէն 3 ամիս․

«Լաւ է գոնէ ՌԴ խաղաղապահների, Կարմիր խաչի շնորհիւ ամենածանր հիւանդներին կարողանում ենք հասցնել Հայաստան, գոնէ իրենց փրկում, բայց իրավիճակն իսկապէս բարդ է։ Բացի դրանից, տեսնում ենք նաեւ Ադրբեջանի շտապողականութիւնը, կարծես թէ ինչ-որ բաներ է ուզում իրականացնել՝ հասկանալով, որ ժամանակն իրենց դէմ է աշխատում եւ այդ ագրեսիւ պահւածքին զուգահեռ տեսնում ենք միջազգային հանրութեան ոչ լիարժէք պատասխանը, եւ այս ամէնը, ագրեսիան ինչ-որ կերպ իրենց մօտ խրախուսւում է՝ ուղղակի կամ անուղղակի ձեւով։ Բայց այնուամենայնիւ պէտք է կանգնենք, պաշտպանւենք, պայքարենք, որովհետեւ պայքարը չի վերջացել, նոր էջ է բացւել ուղղակի»,- նշեց նա։

«Խաղաղութեան օրակարգի» վերաբերեալ նախկին նախարարը նշեց, որ խաղաղութեանը բոլորն էլ կողմ են, բայց խաղաղ կարգաւորումը պէտք է ունենայ նախադրեալներ․

«Մենք այդ նախադրեալները չենք տեսնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Հիմա նրանք հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործում պաշտօնական օրակարգի մի մաս են դարձրել «Արեւմտեան Ադրբեջանը», իսկ «Արեւմտեան Ադրբեջանը» դա Երեւանն է` ըստ իրենց։ Մենք տեսնում ենք այս ամէնը եւ հետեւաբար այդ խաղաղ օրակարգը, եթէ կողմերից մէկը դէմ է, բարդ է իրականացնելը։ Պատմութեան մէջ մէկ դէպք է եղել միայն, երբ խաղաղ պատասխանը բիրտ ուժին յաջողութիւն է ունեցել, դա եղել է Հնդկաստանում, բայց այդ ժամանակ խաղաղ պատասխանի կողմնակիցները 100 անգամ աւելի շատ էին, քան բիրտ ուժ կիրառող բրիտանացիները, իսկ երբ հակառակն է լինում, դա բնականաբար որեւէ շօշափելի կամ լաւ արդիւնքի չի կարող բերել, որովհետեւ ագրեսորը չի դադարեցնում իր ագրեսիան, մենք տեսնում ենք՝ ինչ է անում»,- ասաց Դաւիթ Բաբայեանը։

Անդրադառանալով երկար ժամանակ ՀՀ իշխանութիւնների կողմից ներկայացրած խաղաղութեան պայմանագրին` Բաբայեանը նշեց, որ անկախ նրանից այդ պայմանագիրը ռուսական է, արեւմտեան, արեւելեան, թէ՝ հիւսիսային, մենք պէտք է մեր սկզբունքայնութիւնը ունենանք․

«Հիմա մնացել է միայն մէկ սկզբունք, կարմիր գծերի մասին արդէն չեմ ուզում խօսել, այնքան կարմիր գծեր են ոչնչացւել, ջնջւել, գոյները փոխւել, որ մնացել է միայն մէկը, դա այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Հայաստանը չի կարող ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում, հայութիւնը չի կարող դա անել, որովհետեւ դրանից յետոյ լրիւ բարոյազրկւելու ենք, կորցնելու ենք իրաւունքը ազգ-պետութիւն կոչւելու, սա լոկ խօսքեր չեն, սրան գործընթացներ են հետեւելու նոյն Ադրբեջանի կողմից, մեզ լրիւ նւաստացնելու, ամէն ձեւ ճնշելու, վերացնելու մասով եւ արդէն իրենք լեգիտիմ հիմքեր են ունենալու։ Ցանկացած առաջարկ պէտք է ընդունել սառնասրտօրէն, քաղաքակիրթ ձեւով եւ սկզբունքային ձեւով պատասխանել, որ սա մեզ համար ընդունելի է, սա՝ ոչ։ Սկզբունքայնութիւնը միշտ անցնում է անկախ ամէն ինչից»,- ասաց նա։

Նա աւելացրեց, որ ամենակարեւոր սկզբունքն ու հրամայականն այն է, որ պէտք է ինքնամաքրւենք,  քանի որ առանց դրա ոչինչ չի ստացւելու։

 

Լ․Ա․

 

Յարակից լուրեր

  • «Հէնց Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կը մնան հաշւած շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնեան
    «Հէնց Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում՝ Հայաստանին կը մնան հաշւած շաբաթներ կամ ամիսներ». Սերժ Սրապիոնեան

    Գրականագէտ Սերժ Սրապիոնեանն այն կարծիքին է, որ այս իրավիճակում Հայաստանում հոգեբանօրէն ամենաճնշւած տեսակներից է առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը, որն յունիսի 6-ին կոչով դիմել էր ուժայիններին:

  • Ոտքի կանգնի՛ր, յունահայութիւն
    Ոտքի կանգնի՛ր, յունահայութիւն

    Ամբողջ հայ ժողովուրդը, Արցախէն ու Հայաստանէն մինչեւ Սփիւռքի ծայրամասերը, մտահոգութեամբ կը հետեւի Հայաստանի, Ատրպէյճանի ու մեծ ուժերուն միջեւ շարունակուող բանակցութիւններու զարգացումներուն, այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագիրի» ընդհանուր տարազումին մէջ, որուն հիմնական եւ ամէնէն մտահոգիչ բաժինը դարձած է Արցախի ու անոր վրայ ապրող ժողովուրդի ապագան։

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խօսել են Արցախի մասին
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խօսել են Արցախի մասին

    Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի հետ։ Այդ մասին Թրուդոն յայտնել է «Թւիթեր»-ում կատարած գրառման մէջ։

  • «Արցախը կանգուն է մնալու, արցախցու ոգին՝ անկոտրում». «Վրաստանի հայ համայնք»
    «Արցախը կանգուն է մնալու, արցախցու ոգին՝ անկոտրում». «Վրաստանի հայ համայնք»

    Վրաստանում Հայաստանի դեսպանատան մօտ մեր վերջին հաւաքը 2020թ. Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայութեան հարիւրաւոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։