Հա

Քաղաքական

16/01/2013 - 11:19

alt«panorama.am» - ԱՄՆ-ի պետքարտուղարութեան ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը լրագրողների հետ հերթական ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի հետ համագործակցութեան շրջանակներին:
Ինչպէս տեղեկացել ենք պետքարտուղարութեան պաշտօնական կայքից, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թէ Ռուսաստանում USAID գործունէութեան դադարեցման, որդեգրման մասին պայմանագրերի խզման համատեքստում ինչպիսին է ներկայում իրավիճակը ռուս-ամերիկեան յարաբերութիւններում եւ արդեօք Ռուսաստանն հանդիսանո՞ւմ է ԱՄՆ-ի դաշնակիցը, Նուլանդն ասել է. «Ինչպէս տեղեակ էք, ԱՄՆ-ը հիմնականում դաշնակից է կոչում այն պետութիւններին, որոնց հետ ունի փոխադարձ ռազմական պայմանագրային պարտաւորութիւններ: Ռուսաստանը երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի գործընկերը մի շարք հարցերում, որտեղ համատեղ աշխատանք է տարւել: Կարծում եմ՝ մեր հիմնական մօտեցումը նախկինի նման՝ կայանում է Ռուսաստանի հետ հնարաւորինս շատ հարցերում համագործակցութեան շարունակման մէջ, անկախ այն հանգամանքից՝ դրանք երկկողմ բնոյթի են թէ տարածաշրջանային, ինչպէս, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կամ միջազգային, ինչպէս՝ Իրանը, Աֆղանստանը, Սիրիան եւ այլն»:

Այդուհանդերձ՝ պետքարտուղարութեան ներկայացուցիչը առանձնացրել է երկու պետութիւնների միջեւ մի շարք հարցերում ունեցած տարաձայնութիւնները, ինչպէս, օրինակ, Սիրիայի վերաբերեալ, որդեգրման պայմանագրերի վերացման, Ռուսաստանում ժողովրդավարութեան մակարդակի եւ մարդու իրաւունքների ոլորտում, որոնք, ինչպէս Նուլանդն է ձեւակերպել, աւելի խոցելի են հէնց Ռուսաստանի համար: «Մենք կը շարունակենք համագործակցութեան ճանապարհով ընթանալը, որտեղ հնարաւորութիւն կը տեսնենք, սակայն, միաժամանակ, անկեղծ կը լինենք մեր տարակարծութիւններում»,- եզրափակել է Նուլանդը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։