Հա

Քաղաքական

15/01/2013 - 13:20

alt«tert.am» - ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը (ԿԸՅ) յունւարի 14-ին կայացած արտահերթ նիստում գրանցեց ՀՀ նախագահի 8 թեկնածուի:
Նախապէս առաջադրւել էին 15 թեկնածուներ, որոնցից նախատեսւած 8 մլն. դրամ ընտրագրաւը վճարել էին միայն 8-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ Հրանտ Բագրատեանը, ԱԻՄ-ի առաջնորդ Պարոյր Հայրիկեանը, ԼՂՀ-ի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքեանը, «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը, էպոսագէտ Վարդան Սեդրակեանը, քաղաքագէտ Անդրէաս Ղուկասեանը եւ «Ազգային համաձայնութիւն» կուսակցութեան ղեկավար Արամ Յարութիւնեանը, որոնց էլ ԿԸՅ-ն գրանցեց որպէս ՀՀ նախագահի թեկնածուներ:

Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկէտը ս. թ. փետրւարի 8-ի ժամը 18:00-ն է: Իսկ նախընտրական քարոզարշաւը կը մեկնարկի յունւարի 21-ին եւ կաւարտւի փետրւարի 16-ին:
Նշենք, որ ՀՀ ԿԸՅ-ն մերժել էր միւս 6 թեկնածուների դիմումները՝ պատճառաբանութեամբ, որ տրւած յաւելեալ 48 ժամւայ ընթացքում նրանք չէին լրացրել պակաս փաստաթուղթը,      այն է՝ 8 մլն. դրամ ընտրագրաւի անդորրագիրը, իսկ թեկնածուներից Ռոբերտ Ահարոնեանը յետ էր վերցրել առաջադրման դիմումը:
Յիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրութիւնները տեղի կունենան փետրւարի 18-ին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։