Հա

Քաղաքական

30/12/2012 - 11:12

«yerkirmedia.am» - ՀԱԿ-ի անունից դեկտեմբերի 27-ին յայտարարութիւն տարածւեց, որ որոշւել է նախագահական ընտրութիւններին մասնակցութեան ձեւաչափը: Սակայն, «Հրապարակ»-ի հետ զրոյցում ՀԱԿ-ի անդամ «Քրիստոնեայ-ժողովրդական վերածնունդ» կուսակցութեան ղեկավար Սօս Գիմիշեանը յայտնել է, որ որոշումը Կոնգրեսի անունից չի կարող տարածւել:

«Մենք համաձայն չենք այդ որոշմանը, գործի բերումով՝ ես Վրաստանում եմ եղել, չեմ մասնակցել այդ նիստին, մեր կուսակցութիւնից ոչ մէկը չի մասնակցել, այլ կուսակցութիւններ էլ կան, որոնք չեն մասնակցել եւ համաձայն չեն: Այնպէս որ՝ դա Կոնգրեսի անունից կայացւած որոշում չի կարող լինել: Մեր դիրքորոշումը մենք պաշտօնապէս կը յայտնենք»,- ասել է նա:
Թերթը զրուցել է նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցութեան նախագահ Պետրոս Մակէեանի հետ:
«Մենք համաձայն չենք այդ յայտարարութեանը, դա հակասում է նաեւ մեր կուսակցութեան դեկտեմբերի 25-ի Քաղխորհրդի նիստում ընդունւած որոշմանը, քանի որ մենք որոշել ենք, որ մասնակցութեան ձեւաչափին եւ որեւէ թեկնածուի սատարելու ձեւաչափին ու որեւէ թեկնածուի սատարելու հարցին կանդրադառնանք յունւարի երկրորդ կէսին, քանի որ մտածում էինք, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիւ, թեկնածու կառաջադրի, եւ ընդհանրապէս, կը յստակեցւի՝ ով է առաջադրւում, ինչպիսի իրավիճակ է ստեղծւում»,- ասել է նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։