Հա

Քաղաքական

29/12/2012 - 12:24

«yerkirmedia.am» - Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան շէնքում տեղի ունեցաւ ԼՂՀ-ի արտգործնախարար Կարէն Միրզոյեանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի եւ հաւատարմագրւած արտասահմանեան լրագրողներ:

Մամուլի ասուլիսը նւիրւած էր նախարարի պաշտօնավարման 100 օրւան եւ 2012 թւականի արդիւնքներին: Միրզոյեանը որպէս անցնող տարւայ կարեւորագոյն քաղաքական իրադարձութիւն՝ նշեց յուլիսին կայացած նախագահական ընտրութիւնները, որոնք, նրա ասութեամբ, դարձել են պետականաշինութեան գործընթացի կարեւոր փուլ եւ հանրապետութեան հետեւողական ժողովրդավարական զարգացման հաւաստում, ինչը նշւել է նաեւ միջազգային դիտորդական խմբերի կողմից:
ԼՂՀ-ի արտգործնախարարութեան մամուլի փոխանցմամբ՝ խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի մասին՝ նախարարն ափսոսանքով արձանագրեց լուրջ առաջընթացի բացակայութիւնը, որի գլխաւոր պատճառը Բաքւի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դէպի փակուղի: Այդ համատեքստում Կարէն Միրզոյեանը նշեց դաւադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու եւ հերոսացնելու փաստը:
Նախարարը ղարաբաղեան դիւանագիտութեան գլխաւոր խնդիր անւանեց ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը՝ խաղաղ բանակցութիւնների միջոցով, եւ ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչումը: Կարէն Միրզոյեանը սպառիչ պատասխաններ տւեց լրագրողների տարաբնոյթ հարցերին, որոնք, մասնաւորապէս, վերաբերում էին ղարաբաղեան կարգաւորման արդի փուլին եւ նրա վրայ գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցութեանը, արտերկրում ԼՂՀ-ի ներկայացուցչութիւնների գործունէութեանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ-ի դէմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով: Կարէն Միրզոյեանը նշեց, որ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման համատեքստում առկայ բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։