MENU
Բոլորն էլ ուզում են իմանալ` ինչպիսին է լինելու Առնետի տարին, ինչ է բերելու 2020 թւականը կենդանակերպի բոլոր նշաններին։
Ընդամենը մի քանի ժամից մեր դուռը կը թակի Առնետի տարին, որը, ըստ աստղագէտների, յիշարժան կը դառնայ համաստեղութեան բոլոր նշանների համար։
Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բարեկենդանը:
Սուրբ Ծննդեան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշւում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ:
Նահանջ տարիներին շատերն են վախով ու սնահաւատօրէն վերաբերւում։ Հիմա ոչ ոք չի էլ յիշում` ինչից է դա սկսւել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է` ինչ է կատարւել Հայաստանում նահանջ տարիների ընթացքում ու արդեօ՞ք արժէ վախենալ 2020 թ.-ից։
Սոցցաներում լուսանկարներ են յայտնւել, որոնցում երեւում է, թէ ինչպէս են Մոսկւայի փողոցներում յատուկ մեքենաների օգնութեամբ արհեստական ձիւն լցնում:
Սիրելի հայրենակիցներ,
«alikonline»-ի աշխատակիցները սրտանց շնորհաւորում են Ձեզ՝ Աամնորի կապակցութեամբ:
Իրանական «Սադերաթ» բանկի գործադիր տնօրէնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երէկ, երկուշաբթի, դեկտ. 30-ին այցելեց «Ալիք» օրաթերթ եւ հանդիպելով հաստատութեան պատասխանատուներին ծանօթացաւ հայալեզու լրատւամիջոցի կերտած պատմութեանն ու մեդիադաշտում ունեցած հնարաւորութիւններին:
Քրիստոնէութեան մեծագոյն պարգեւը մարդկութեան եղաւ «Աշխարհը յաւիտենական լոյսով լուսաւորելը», որով նա ամբողջական գիտակցութիւնը ունեցաւ իր կոչումին, առաքելութեան, որով եւ ժամանակի նւաճումին: Լոյսը խաւարը փարատում է, եւ մարդուն առաջնորդում է ապահով ճանապարհով: Լոյսը մարդուն մօտեցնում է աստւածային ճշմարտութիւններին, որոնցով պայծառացած մարդ էակը առաջնորդւում է Աստծու կամքի համաձայն հեռու մնալով աշխարհային ցանկութիւններից:
Բոլորս էլ բնական մղումով հետամուտ ենք նորութեանց ականատես լինելու, մանաւանդ որ Նոր՝ 2020 տարւայ սեմին ենք կանգնած: Դրա բերելիք նորութիւնները ո՛չ մէկ տարբերութիւն չեն ունենալու այն նորութիւններից, որոնք իր շալակին առած մեզ բերեց 2019 տարին, եթէ մեր հոգում իսկական նորութիւնն ընդունելու պատուհանը յօժարակամ չբացենք: Այս պատուհանից ենք առաքում մեր աղօթքները առ Աստւած, որպէսզի ազնւացնի բոլոր այն մարդկանց սիրտերը, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար արգելք են հանդիսանում աշխարհում խաղաղութեան հաստատման: