MENU
Աշխատանքային այցով Բրիւսէլում գտնւող՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հանդիպել է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ:
Թշնամական ուժերը, բացի իսրայէլական եւ թուրքական զինատեսակներից, արցախեան բանակի դէմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
Թուրքիան նախապատրաստւեց եւ հրահրեց պատերազմ, հիմա էլ ղեկավարում է պատերազմը զինւած ուժերի յատուկ նշանակութեան ներկայացուցիչների, վարձկանների, ջիհադիստ ահաբեկիչների միջոցով։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի խօսքով` Իրանի համար չափազանց կարեւոր է իր սահմանային անվտանգութիւնը եւ բացի այդ, Իրանն անհանգստացած է Թուրքիայից բերւած եւ իր սահմաններին մօտ տեղակայւած ահաբեկիչներով: Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Իրանի համար անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրւած գերժամանակակից յարձակողական նշանակութեան սպառազինութիւնը կառավարւում է իսրայէլցի մասնագէտների կողմից, իսկ դա նշանակում է, որ Իսրայէլը եւս ներգրաււել է այս հակամարտութիւնում:
Ղարաբաղի հարցը գոնէ այս փուլում եւ այս փուլից սկսած մինչեւ բաւականին երկար ժամանակ դիւանագիտական լուծում չունի:
Մոսկւայում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի առանձին հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի հետ:
Արցախում ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած՝ հանդիպել են Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան յետ մղելու ընթացքում զոհւած եւս 62 զինծառայողների անուններ։